Զզվում եմ…


Զզվում եմ, երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են:

Զզվում եմ, որ երբ մարշրուտկեն գալիս ա, հեռվից տենում եմ` մեջը տեղ կա ու որ դուռը բացում տենում եմ` մեջը տեղ չկա:

Զզվում եմ, որ ասում են. “Տգեղ աղջիկներ չկան, կան կույր տղաներ”: Ստեղ երեւի ավելի ճիշտ կլներ ճաշակին ընկեր չկա արտահայտությունը: Մի կողմից էլ ինչ եք հավայի ձեզ ձեւ տալիս, մի բանը որ տենց ա, ոնց կարաս ասես չէ: Հետո էլ ասում են` ինչ բնական ա, էդ բարոյական ա:

Զզվում եմ, որ աղջիկները իրանց ձեւ են տալիս ու իրանց թվում ա, որ իրանց սապոնած դեմքը ամենալավն ա ու աշխարհում մենակ իրանք են ու մնացածը ուղտ են: Մնում ա մենակ տղերքի հետեւից ռեպլիկ թողեն: Դե էս էլ հիմա մասամբ Հայաստանում կա, բայց դե մի օր էլ էս կդառնա համատարած:

Զզվում եմ հայերի` սեփական անձի պաշտամունքից, որ ամեն մեկը իրա “ես”-ը ամեն ինչից վեր ա դասում: Բայց նորմալ հասարակությունում բոլորը իրար հավասար են համարում:

Զզվում եմ, որ ֆիզկուլտի սաղ դասատուներն ու դասախոսները Եղվարդի բոթաս են հագնում: Երեւի իրանք շատ հայրենասեր են ու նախընտրում են հայրենականը:

Շարունակելի…

  1. Es chgitem ynchi, gnalov aveli shat baneric em sksum zzvel!!!

    • Սովորական ա: Գնալով մեծանում ես: Աշխարհը ուրիշ ձեւ ես տենում ու ավելի շատ բան ես տենում

    • Ann
    • 28 Դեկտեմբերի, 2010

    Զզվում եմ, որ աղջիկները իրանց ձեւ են տալիս ու իրանց թվում ա, որ իրանց սապոնած դեմքը ամենալավն ա ու աշխարհում մենակ իրանք են ու մնացածը ուղտ են: Մնում ա մենակ տղերքի հետեւից ռեպլիկ թողեն: Դե էս էլ հիմա մասամբ Հայաստանում կա, բայց դե մի օր էլ էս կդառնա համատարած:
    Es verjna, es aveli shat em zzvum dranic:)

  2. զզվելի պոստ էր 😉

  3. Ինչ ծանոթ հոգեվիճակ ա, ես էլ եմ …..ում, բայց որոշել եմ էլ էդ բառը չասեմ, որ զզվանքը չշատանա, առանց դա էլ զզվածությունը մեզանում շատ ա:

  4. ետ ժամանակ հելի առանց մտածելու ասա՝

    տուն տեղց չունեք , հելեք ձեր տներով, ել չտենամ ձձեզ ես ժամին ստեղ:

    Նայի ոնց կոգնի

  5. Ես էլ մեր համալսարանից եմ զզվում-աղջիկ, աղջիկ , աղջիկ և կրկին աղջիկ…Հոգնել եմ արդեն աղջիկ հասկացությունից…
    Բա համալսարանական պատերից ոնց եմ զզվել-ֆու ֆու ֆու… Չնայած քիչ մնաց`մի կերպ կդիմանանք:)

    P.S.-Քանի որ առաջին անգամ եմ քեզ մոտ հյուր եկել Վահագ ջան, որոշեցի բառիս բուն իմաստով դատարկաձեռն չգալ: Մտածում էի, թե ինչ բերեմ ու հարմար տարբերակ չէի գտնում: Հետո որոշեցի, որ Շոկոլադից լավ տարբերակ դժվար թե գտնեմ: Մեծատառով եմ գրում,որովհետև ես իրեն շատ եմ սիրում:) Դե..ահա վերցրու` ՇՈԿՈԼԱԴ 🙂

    • Բարի գալուստ: 🙂 Մերսի ՇՈԿՈԼԱԴ-ի համար, չնայած որ ես իրան չեմ սիրում, բայց եթե սպիտակն ես բերել, ուրեմն գժվում եմ իրա համար: Բա ձերը որ համալսարանն ա`
      Տարբերակ 1. ՀՊՄՀ, տարբերակ 2. Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան:
      Մագ ջան դասերից հետո գնա պոլիտեխնիկ մի կուշտ նայի տղերքին ու գնա տուն :Դ :Դ :Դ

    • :), astvac amen inch hakarakna arel pastoren :), txa-txa-txa :), es el davadit em exel.

      • Ես գոհ եմ: Մեր մոտ համարյա հավասար ենք :Դ :Դ :Դ Հայաստանում մի քանի տեղ են տենց սեռապես կենտրոնացված:

      • de tesnum es — sax xarna dasavorvel 🙂

  6. Ցավոք սրտի պետք է ընտրեմ 2-րդ տարբերակը:(
    Խորհրդի համար էլ շնորհակալություն Վահագ ջան, բայց ես արդեն կատարել եմ իմ ընտրությունը` այցելելով Վազգենյան հոգևոր ճեմարան (Էնտեղ տեսականին շատ մեծա ու հետաքրքիր) 😀

    • Մարդիկ բողոքում են, որ մանկավարժական են սովորում, դու էլ բողոքում ես, որ բրյուսով ես սովորում???????? Գիտես, քանի տղա հիմա կուզեր քո տեղը ըլներ… 😀 😀 😀
      P.S. — Տեսականին լավ ասեցիր 😀 😀 😀 Բայց մի տեսակ… 😦 😦 😦

  7. Էխ…Միշտ էլ վատից էլ վատը կգտնվի…:(
    Իսկ ես համաձայն եմ այդ տղաների հետ գոնե մի օրով տեղերով փօխվել:D

    • Մագ ես էլ եմ իրանց մեջ մտնում: Ուրեմն պայմանավորվենք փետրվարի մեջ փոխվենք :Դ:Դ:Դ

  8. 😀
    Ափսոս փետրվարին էլ դասի չենք լինելու: Հունվարին վերջացնում ենք դասաժամերը: Հետո կսկսվեն թեզ, քննություններ և այլն և այլն…Ու ես դեմ չեմ լինի , եթե ինձ փոխարինող գտնվի:) Պայմանավորվեցինք 😉

    • Laura
    • 9 Մայիսի, 2011

    eha es el zzvum em vor hankarc uteliqi mej maza linum

  1. No trackbacks yet.

Թողնել մեկնաբանություն