Posts Tagged ‘ կեղտ ’

Պարսկախեղդություն

خوش آمدید

Սաղ քաղաքը հիմա էս վիճակն ա: Արդեն պարսիկախեղդ ենք ըլնում: Հիմա որ Դարեհը սաղ ըլներ ու էսքան պարսիկի Հայաստանում տենար, իրան կթվար, թե Հայաստանը գրավել ա: Նենց տպավորություն ա, որ աշխարհում էլ ուրիշ տեղ չկա գնալու ու սաղ պարսիկները եկել են Հայաստան: Ախր դուք կարաք Թուրքիա ու Ադրբեջան էլ գնաք, ընդեղ էլ են թողում խմել: Ոնց որ աշխարհի սաղ խմիչքը ստեղ ըլնի, դրա համար են ստեղ գալիս: Ստեղ ինչ կա? Մենակ սար ու ձոր ա, ուրիշ ոչ մի բան: Եթե աղջիկների համար են գալիս, հանգիստ կարան չգան, որտեւ Թուրքիայում իրանց ուզածը ավելի շուտ կգտնեն, քան թե ստեղ: Իսկ ես գիտեմ, թե իրանց ուզածն ինչ ա: Անունով են պարսիկ ու մահմեդական, բայց դե տակը ինչքա~ն կեղտ կա: Մի կողմից էլ լավ ա, որ ստեղ են: Ասում են էս ժամանակ ա, որ մեր բյուջեն ծաղկում ա: Ասում են ամեն մեկը ամենաքիչը $5.000 ա ծախսում ստեղ: Սրանց պատճառով էլ գները հիմա բարձրանում են ու մենք` Հայաստանի քաղաքացիներս ենք տուժում: Նորմալ չկարգավորված տնտեսությունում ինչ ասես կատարվում ա ու ոչ մեկն էլ չի կարում կամ չի ուզում վերահսկի էտ ամեն ինչը: Քաղաքում ինչքան նորմալ կաֆե ու ակումբ կա, սաղի մենյուն պարսկերեն ա: Շարունակել կարդալ

Էլի բողոք, էլի դասախոս: Դասախոսի “հնարամտությունը”

Էլի ուզում եմ գրեմ մեր կրթական համակարգի անկապությունների ու չհասկացվող երեւույթների մասին: Երեւի արդեն սաղդ էլ գիտեք, թե ես որտեղ եմ սովորում, բայց դե հիմա չեմ գրի անունը: Էս անգամ էլ կասեմ, թե ինչ “հանճարեղ” մտքեր ու գործեր են անում մեր դասախոսները: Ուրեմն, տարվա սկզբին նոր առարկա էր ավելացել ու մի տեսակ դժվար էր ամբողջ կուրսի համար: Դասախոսը դրա մասին գիտեր, չնայած որ միջանկյալ քննությանը համարյա սաղ բարձր էին ստացել: Գործնական աշխատանքների ժամանակ դասախոսը ոչ հարցնում էր, ոչ գնահատում: Կուրսում ոչ մեկը գնահատական չուներ: Սաղս էլ մտածում էինք, թե ոնց ա մեր ակտիվությունը փակելու… Հասավ ակտիվությունը փակելու պահը: Շարունակել կարդալ

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Հայկական ապրելակերպ

Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում: Շարունակել կարդալ

Առաջին քայլ, երկրորդ քայլ, …

Ես 2 տարի առաջ ստեղծեցի իմ առաջին բլոգը, այն էլ զուտ հետաքրքրությունից ելնելով: Մինչեւ վերջերս ոչ մի բան չէի բլոգել եւ միայն վերջերս սկսեցի բլոգել ու ինձ սկզբից թվում էր, թե ոչինչ չէր ստացվի, բայց արի ու տես… Շարունակել կարդալ

Մեր օրերի հացի խնդիրը

Առավոտյան դասի կամ աշխատանքի գնալուց բոլորդ էլ հավանաբար տեսած կլինեք, թե Հայաստանում ինչպես են հացաբուլկեղեն (հաց, բուլկի եւ այլն) առաքում: Տեսնում ենք, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում: Շատ հաճախ հացը բերում են բանանի համար նախատեսված ստվարաթղթե արկղերով եւ Աստված գիտե, թե մինչ հացը նրա մեջ տեղավորելը, էլ ինչ է եղել այդ արկղում: Արկղերից անցում կատարենք մեքենաներին: Արկղերը դրվում են մեքենայի բեռնախցիկում կամ հետեւի նստատեղին: Հացը մեքենայից հանելուց շատ է լինում, որ հացը ընկնում է արկղից: Շարունակել կարդալ