Քյառթերի “անհավանական” հայացքները


Շատ քիչ տեղեր կան քաղաքում, որ քյառթ կոչվածները ըտեղ չեն գնում: Հիմնականում դրանք սովորականից մի քիչ կամ էլ շատ թանկ տեղերն են: Հիմա ես Queen Burger-ում եմ: Ստեղ եմ, որտեւ միակ համով չիզբուրգերը ստեղ են տալիս ու նորմալ WiFi կա: Գնացի նստեցի ամենավերջը, որ հանկարծ քյառթերը իրանց գլուխը չկոխեն նոթիս մեջ: Շատ սոված եմ: Առավոտվանից բան չեմ կերել: Մտա ու սկսեցի պատվիրել: 1 հատ դաբլ չիզբուրգեր, 1 հատ համբուրգեր փափկամսով, 1 հատ մանգոյի սոկ…: Մինչեւ պատվերս բերելը կոմպս բացեմ ու գործ անեմ: Հենց կոմպս բացեցի, սաղ աչքերները չռեցին վրես, ոնց որ եսիմ ինչ տարօրինակ բան եմ անում: Երեւի տկլոր ման գայի տենց չնային, ոնց որ կոմպ բացելուս: Լավ, պատվերս բերեցին ու կոմպս դրեմ մի կողմ: Չիզբուրգերս ուտելու ընթացքում կողքի սեղանի մարդիկ գնացին ու 2 ոչ էն ա աղջիկ, ոչ էն ա կնիկ էկան: Սրանք խոսում են, ասում են հլը նայի ինչքան ա պատվիրել: Էն մեկն էլ ասում ա դե երեւի սոված ա 🙂 Կերա պրծա, սոկս խմեցի: Մինչեւ իմ գալը, իմ դիմացը մի հատ քյառթ էր նստած: Ուտելուցս հետո սրա ընկերները էկան: Երեւում ա, որ ինքը երկար ժամանակ ստեղ նստած ա ու ընկերներին ա սպասում: Ընկերները եկան ու սկեցին ծխԱլ: Հա, իսկականից ծխում էին: Զարմանում եմ, թե ոնց պաժառնի չեն կանչում: Էս քյառթերի պատվերը.

1 հատ ջուր

1 հատ կոլա

2 հատ սեւ կոֆե:

Սրանք ծխեցին, ծխեցին ու մոխրամանը լցվեց: Իմ սեղանինն են վերցնում: Էս էլ լցրեցին: Էտ ամբողջ ընթացքում ուշադիր ինձ են նայում: Հետաքրքիրն էն ա, որ սաղի ուշքն ու միտքը իմ կեդերն են: Մի հատ կոմպիս են նայում, հետո կեդերիս 😀 Սրանք հելան գնացին` կեղտոտ (ահավոր կեղտոտ, անշնորհք կեղտոտ) սեղանը թողելով: Սրանց գնալուց հետո էլ ուրիշ քյառթեր եկան ու նստեցին սրանց տեղը: Հիմա էլ սրանք են ծուխը կապել: Ինձ թվում ա, թե ես հիմա թոնիրում եմ: Սրանք էլ են պատվիրել քյառթերին հատուկ բաներ: Մենակ չայ ա սրանց սեղանին: Ախր սրանք քյառթ են, բա խի են տենց ուշադիր նայում? Ասենք որ գոմիկ ըլնեն, հլը ինչ որ տեղ հասկանալի ա, արա բայց քյառթերը?:D

Սրանցից մեկը, որ չայը խմեց, վերջում բաժակը խառնում ա, ուսումնասիրում, նորից խմում: Մնում էի մենակ շրջի: Սրանք էլ են անընդհատ նայում կեդերիս: Զարմանում եմ, սրանք Մալաթիայում կամ Ֆիրդուսում կեդ չեն տեսել (ինչքան գիտեմ, 2 տեղն էլ կան)? 🙂

Ուզում էի էս քյառթերի չոլկեքի հատիկները հաշվեմ, էն էլ անընդհատ շրջվում են ու չեմ կարում թիվը պահեմ ու էլ խառնում եմ:

Պայյյյյյ, սրանք ոնց որ մեծամիտ քյառթեր էին: 550 դրամանոցը հաշիվը 1000-անոցով փակեցին ու հելան: Այ սենց զարմանալի դեպքեր էլ են պատահում էս քյառթաստանում 🙂

Լավ, ես էլ կամաց-կամաց ցվրվեմ, քանի սաղ եմ ու էս անասունները վրես չեն հարձակվել 😉

  1. աապեր, մերոնք մինչև զարգանան ու հասնեն նրան, որ հեռախոս ու նոտբուկ կարաս հետտ ֆռցնես, Եվրոպայի մադրիկ կթռնեն լուսին կապրեն,չգիտես ստեղի կեսը չտես են:Չշարունակեմ, բայց ամոթ մեր ազգին:

    • Տիկ, հլը որ պոստը արդեն քցում էի ինտերնետ, էտ ընթացքում տենաս ոնց էին նայում: Դրա համար էլ ուզում էի Յամ գնայի, էն էլ ընդեղ տեղ չկար, ստիպված գնացի Քուին: Քուինում միշտ էլ չտես են, վերջիվերջո Ռասսիա ա 😦

    • anulikk
    • 16 Փետրվարի, 2011

    Վահագ ? ну как ты там ? 😀

    • Շատ լավ եմ: Ըտեղից հելա ու մտա մետրո: Հիմա էլ մետրոյում են սաղ քյանրվել ու ուշադիր, ոտից գլուխ զննում են: Անասուն են սրանք…

        • anulikk
        • 16 Փետրվարի, 2011

        յա… էս չլնի տուն չես հասել?? գրառմանդ նկարի բացակայությունը ինձ ստիպումա արդեն լուրջ անհանգստանալ…
        P.S. ինչի իրանք մետրո էլ են նստում ? ես գիտեի մենակ “ախպերների” 7-ով կամ նիվեքով եմ ֆրֆրում կամ էլ հանդիպում են միայն պպզած :/ այլայլված սմայլիկ

      • Ալարում եմ նկարը դնեմ: Դե 3-րդ մաս կամ կայարան հասնելու ամենաարագ միջոցը մետրոն ա 😀

    • Arpine
    • 16 Փետրվարի, 2011

    Հետաքրքիրա որտեղ էիր…
    Մի անգամ նման դեպք իմ հետ եղելա թեյարանում (ես միշտ մտածել եմ, որ ԹԵՅԱՐԱՆ հայ քյառթերի համար անհասանելի հասկացությունա)… Մի անգամ ընկերուհուս հետ մտանք թեյարան, և մեզ պատեց մառախուղը…
    😀
    Բա ո~նց էին մեզ նայում….
    😀
    Ահագին ուրախացանք…

    • Արփինե ջան գրել էի, որ Queen Burger-ում էի: Ըտեղ ընդհանրապես էտքան քյառթ չի ըլնում, բայց էսօր լիքն էին 😦

        • anulikk
        • 16 Փետրվարի, 2011

        իրանք գիտեին, որ դու գալու ես 😛
        vahagn0105` քյարթերի մագնիս

      • Էլ մի ասա: Ուր գնում եմ, դրանք լիքն են 😦

    • Սեդա Հակոբքյոխվյան
    • 19 Փետրվարի, 2011

    գոնե որ մենակ նայում են պիտի շնորակալ լինես,,բա որ ինրանց արևին կատակ են անում

    • nunearz
    • 2 Ապրիլի, 2011

    😀 😀 Բայց ինչ պատկերավոր նկարագրել էիիիր… 😀 Լավն էր շատ 🙂

    • Hovo
    • 10 Մայիսի, 2011

    amen inch etpes e. bajc mi ban asem chnexanas..
    Qyarteri mi ajl tesak el ka. vor Notebook -y vercnum a u gnum nstum mi nenc tex vor bolory iran nayen…
    havata da el chinayvum

    • Որ ասեցիր մի բան ասեմ չնեղանաս, արդեն ամեն ինչ պարզ ա 🙂 Էտի անցանք: Եթե դու ստիպված ես 3.5 կգ կշռող կոմպը հետդ վերցնում, որ գործերդ հասցնես անես կամ որ գործիդ բնույթն ա տենց, հաստատ էս ամեն ինչի հետ կապ չունի: Հավատա ինձ, որ հեչ հաճելի չի մի 6 ժամ 3.5 կիլոն ուսիցդ քցած ման գալը, մանավանդ որ արագ ես քայլում: Եթե ժամանակ ու հավես կունենաս, մի հատ էսի կարդա, նույն իրավիճակն ա http://goo.gl/COmt7

  2. ապեր հենց նոր եմ մտել տուն ու թազա ռամս եմ ուզում դնեմ ել չեմ դիմանաում, հեսա դնեմ մտնեմ կարդամ;) ))))

  1. No trackbacks yet.

Թողնել մեկնաբանություն