Archive for 2011թ Մայիսի

Հրաժեշտի և տեղափոխության մասին…

Իրեն բոլոգոսֆերայի մասն համարող բլոգս ընթերցող սիրելի հասարակություն, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես այստեղ գրառումներ չեմ անելու: Եթե քեզ ընդհանրապես հետաքրքրում են իմ գրառումները և դրանք քեզ ինչ որ հավելյալ ինֆորմացիա են տալիս այս կամ այն իրադարձության կամ ԲԱՆ-ի վերաբերյալ, ուրեմն քեզ սիրով տեղեկացնում եմ, որ ես իմ բլոգային “գործունեությունը” շարունակելու եմ www.keshishyan.info-ում: Ես իրան կոչել եմ “Փակագծերից դուրս”, որովհետև այնտեղ խոսելու եմ ավելի բաց ու անկաշկանդ ու ոչ մի գաղտնիք չի մնալու: Ինձ համար հաճելի էր այս ութ ամիսների ընթացքում շփվել ձեզ հետ: Հուսով եմ, որ այդ շփումը կշարունակվի նաև “Փակագծերից դուրս”-ում: Դե ինչ, ինձ ու քեզ նորանոր հաջողություններ… Կտեսնվենք այնտեղ…

Եվրոպայի օր: Երիտասարդական մրցույց

1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը առաջարկեց պատերազմներից հոգնած Եվրոպային միացնել իրենց տնտեսական ներուժը: Այս առաջարկը պատմության մեջ հայտնի է որպես “Շումանի պլան” եւ այն դարձավ Եվրամիության հիմնաքարը: Հետագայում, երբ արդեն Եվրամիությունը կազմավորվել էր, մայիսի 9-ը հայտարարվեց որպես Եվրոպայի օր: Այն տոնախմբություններով նշում են Եվրամիության անդամ բոլոր երկրներում: 2006 թվականից այն նշվում է նաեւ Հայաստանում: Այս տարի Եվրոպայի օրվա հետ կապված կազմակերպվել է տեսահոլովակների երիտասարդական մրցույթ, որին մասնակցում եմ ես: Հիմա, խնդրում եմ քեզ, որ դու YouTube-ում Like անես էս վիդեոն: Նախապես ասում եմ մերսի, որովհետեւ վստահ եմ, որ դու կհավանես այն 🙂