Posts Tagged ‘ Թուրքիա ’

Պարսկախեղդություն

خوش آمدید

Սաղ քաղաքը հիմա էս վիճակն ա: Արդեն պարսիկախեղդ ենք ըլնում: Հիմա որ Դարեհը սաղ ըլներ ու էսքան պարսիկի Հայաստանում տենար, իրան կթվար, թե Հայաստանը գրավել ա: Նենց տպավորություն ա, որ աշխարհում էլ ուրիշ տեղ չկա գնալու ու սաղ պարսիկները եկել են Հայաստան: Ախր դուք կարաք Թուրքիա ու Ադրբեջան էլ գնաք, ընդեղ էլ են թողում խմել: Ոնց որ աշխարհի սաղ խմիչքը ստեղ ըլնի, դրա համար են ստեղ գալիս: Ստեղ ինչ կա? Մենակ սար ու ձոր ա, ուրիշ ոչ մի բան: Եթե աղջիկների համար են գալիս, հանգիստ կարան չգան, որտեւ Թուրքիայում իրանց ուզածը ավելի շուտ կգտնեն, քան թե ստեղ: Իսկ ես գիտեմ, թե իրանց ուզածն ինչ ա: Անունով են պարսիկ ու մահմեդական, բայց դե տակը ինչքա~ն կեղտ կա: Մի կողմից էլ լավ ա, որ ստեղ են: Ասում են էս ժամանակ ա, որ մեր բյուջեն ծաղկում ա: Ասում են ամեն մեկը ամենաքիչը $5.000 ա ծախսում ստեղ: Սրանց պատճառով էլ գները հիմա բարձրանում են ու մենք` Հայաստանի քաղաքացիներս ենք տուժում: Նորմալ չկարգավորված տնտեսությունում ինչ ասես կատարվում ա ու ոչ մեկն էլ չի կարում կամ չի ուզում վերահսկի էտ ամեն ինչը: Քաղաքում ինչքան նորմալ կաֆե ու ակումբ կա, սաղի մենյուն պարսկերեն ա: Շարունակել կարդալ

Հրանտ Դինք` Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը՝ փոքր կղզիներ են

4 տարի առաջ հենց այս օրն էր, որ սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Նրա սպանությունը ուղղակի բազմաթիվ սպանություններից մեկն էր, բացառությամբ այն բանի, որ մեծ աղմուկ հանեց: Թուրքերը մինչ օրս էլ կատարում են բազմաթիվ սպանություններ ազգային հողի վրա: Ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել թուրք ազգին, որ այդպիսի բան չանեն, դա նրանց արյան մեջ է: Ինչպես եղել է 1915 թվականին, երբ կոտորվեց 1.500.000 հայ, այնպես էլ կոտորվում է այսքան տարիներ, ուղղակի ավելի քիչ թվով ու կամա-կամաց, որպեսզի աշխարհը չիմանա: Շարունակել կարդալ

Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Կեսարիայի Սբ. Մարիամ Աստվածածին  եկեղեցին օգտագործել են որպես ընտրական տեղամաս: Մինչ այդ այն 40 տարի շարունակ օգտագործել են որպես սպորտային դահլիճ, սակայն վերջերս հայտնել են, որ ուզում են այն վերանորոգել եւ դարձնել թանգարան: Բայց դե մենք գիտենք, թե թուրքերի ասածը ինչ արժեք ունի: