Archive for 2010թ Սեպտեմբերի

Իրանն իրականում

Այս հոդվածը նրանց համար է, ովքեր դեռ չեն եղել Իրանում: Առաջին հայացքից այն սովորական մուսուլմանական երկիր է եւ այնտեղ բոլոր կանայք գլխաշոր են կրում: Բայց այդ գլխաշոր կրելը միակն բանը չէ, որով տարբերվում է Իրանը մյուս, ասենք, եվրոպական երկրներից: Իրանում երեկոյան ժամը 9-ից հետո, երբ ոստիկանները դրսում տեսնում են աղջկա եւ տղայի միասին, ապա նրանց կալանավորում են: Այնտեղ շատ են լողափները, սակայն այդ լողափները բաժանված են կանանց եւ տղամարդկանց համար: Առաջին հայացքից թվում է, թե ծովը մեջտեղից կիսել են: Ափից սկսած մինչեւ մոտ 50 մ դեպի ծովը սյուներ են խփված եւ այդ սյուներից կտորներ են կախված, որպեսզի տղամարդիկ չկարողանան տեսնել կանանց: Իսկ եթե հանկարծ կարողանաս այնպիսի մի լողափ գտնես, որտեղ այդպիսի սյուներ չլինեն, ապա այնտեղ էլ կտեսնես, Շարունակել կարդալ
Advertisements

Հերիք ա ԾՆԳՑՆԵՔ…

Վերջին 5 տարում Հայաստանում շատ փոփոխություններ են եղել: Կարեւոր փոփոխություններից մեկն այն էր, որ 2005 թվականին Հայաստանում իր գործունեությունը ծավալեց Հայաստանի նոր բջջային օպերատորը՝ ՎիվաՍելլը: ՎիվաՍելլի մուտք գործելուց հետո Հայաստանում կարծես բոլորը միանգամից իմացան, որ նրանք չեն հասցնի իրենց գործերը առանց բջջային հեռախոսի եւ այդ ժամանակ էլ բոլորն անխտիր զգացին բջջային հեռախոսի կարիքը: Մարդիկ կան, որ ունեն բջջային հեռախոս, բայց մինչեւ այսօր էլ չգիտեն դրա օգտագործելու ձեւը: Մարդիկ մտածում են, որ եթե հարեւանի 2 տարեկան տղեն բջջային ունի, բա մենք խի չպիտի ունենանք: Բոլորի ունենալուց էլ առաջացավ հայկական Շարունակել կարդալ

321.562.056 մա՞րդ է դիտել

YouTube-ը տարին մեկ անգամ որոշում է, թե որ տեսահոլովակն է ամենաշատ դիտվածը եւ ամեն անգամ առաջին տեղը գրաված տեսահոլովակի դիտումների քանակը զգալիորեն մեծանում է: YouTube-ի ստեղծման պահից մինչ օրս ամենաշատ դիտված տեսահոլովակը Justin Bieber — Baby ft. Ludacris հետ տեսահոլովակն է, որը ընդհանուր առմամբ դիտել է 321.562.056 մարդ:

Բնակարան 306.5 մլն. դոլարո՞վ

Մոնակոյի La Belle Epoque շենքում վաճառվել է աշխարհի ամենաթանկ բնակարանը 306.5 մլն. դոլարով: Երկհարկանի բնակարանի ընդհանուր մակերեսը 1600 քառակուսի մետր է: Այս վաճառքը անշարժ գույքի շուկայում համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց:

Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ Կեսարիայի Սբ. Մարիամ Աստվածածին  եկեղեցին օգտագործել են որպես ընտրական տեղամաս: Մինչ այդ այն 40 տարի շարունակ օգտագործել են որպես սպորտային դահլիճ, սակայն վերջերս հայտնել են, որ ուզում են այն վերանորոգել եւ դարձնել թանգարան: Բայց դե մենք գիտենք, թե թուրքերի ասածը ինչ արժեք ունի: