Անբաժան ավանդական


Կյանքում շատերս ենք ներկա գտնվել խնջույքների, միջոցառումների, ուր մարդիկ ուտում, խմում, ուրախանում ու պարում են: Խոսքը այն սովորական խնջույքների, երեկույթների մասին է, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան խնջույքները եւ այլն: Երբ հայերը մի լավ ուտում են ու խմում, այդ ժամանակ նրանց “քեֆերը միլիոն ա” լինում եւ սկսում են մինչեւ ոտքի վրա կանգնել չկարողանալը պարել: Բոլորս էլ տեսած կլինենք, թե ինչպես են պարում հայերը: Անպայման խնջույքների ժամանակ պետք է մի զույգ` աղջիկ ու տղա, լինի, որը մի այլ կերպ է պարում: Երեւի բոլորից լավ: Համենայն դեպս, ընդհանուր ֆոնի վրա այդպես է թվում: Մնացած բոլոր կանայք ու աղջիկները պարում են նույն ձեւ` անիմաստ շարժելով դաստակներն ու ոտքերը անկապ հետ ու առաջ են անում: Մի հատ էլ տատի է լինում, որին համոզում եւ բերում են նույն ձեւով պարելու: Հիմա տղամարդկանց մասին: Տղամարդիկ էլ խմում ու պարում են այնքան, մինչեւ իրենց գլխի քրտինքը հասնում է գուլպաներին /գրական միայն այս բառն էի հիշում/: Նրանք էլ են անում նույն շարժումները. ոտքերը առաջ ու հետ են անում եւ ձեռքերով ծափ են տալիս, մատներով` ճտցնում: Այսքան միօրինակությունը բավական չէ, մի հատ էլ ավանդական քոչարի են պարում, որի ժամանակ էլ դժվար թե որեւէ մեկը տեսած լինի, որ բոլորը իրենց քայլերը հավասար անեն ու պարը ճիշտ ստացվի: Միշտ մի քանի հոգի խառնում են աջն ու ձախը:

Այս ամենը մեզանից անբաժան է, ուզենք, թե չուզենք եւ այն հատուկ է միայն մեր տարածաշրջանին:

 

  1. Լավն ենք էլի, հո զոռով չի 😀

    • Թոմ
    • 14 Դեկտեմբերի, 2010

    Հայը կմնա հայ ուր էլ լինի, ինչ ազգի մեջ էլ լինի, մեկա պարելու ենք նույն պարը, խմենլու ենք են ինչ որ միշտ, ուտելու ենք են ինչ մերնա ….. ու սենց էլի:Ճ

    • Լրիվ համաձայն եմ: Հայը իրա լավ ու վատ սովորությունները պահում ա ուր էլ որ լինի: Ապացույցներից մեկն էլ Բեռլինի քոչարին էր:

  2. Ara de hay enk eli !!!!

    • Ann
    • 31 Դեկտեմբերի, 2010

    Karevorn en a vor i srtanc uraxanum en

    • Նախ “Ի սրտանց” ձեւ չկա http://wp.me/p1arGN-4g
      Ես մինչեւ հիմա տենց քեֆերի ժամանակ ի սրտե չեմ ուրախացել: Չգիտեմ ինչից ա, բայց դե տենց ա: Զզվում եմ, որ ամեն ինչ միօրինակ ա: Սաղ տեղ նույնն ա: Բայց դե արտասահմանյան հարսանքիներից էլ եմ զզվում: Ընդեղ էլ ա նույն միօրինակությունը, ուղղակի մի քիչ քաղաքավարի: Տակ շտո, չգիտեմ ինչ եմ ուզում 😦

    • Ann
    • 31 Դեկտեմբերի, 2010

    I srte, gracs uxeci:)
    ete linum es qo hamar hacheli u harazat martkanc shrjapatum, inc tvum e petq e vor ashxujh ancni

    • 🙂 Հաճելի են, բայց չի ըլնում, որ սաղ են հաճելի: Տենց մենակ ըլնում ա էն դեպքերում, երբ ընկերներով ենք ըլնում, որովհետեւ ընկերներիս ես եմ ընտրում 😉

    • Ann
    • 31 Դեկտեմբերի, 2010

    bolor@ hacheli linelu pahov asem vor, tenc ban chi linum vor bolor@ hacheli linen: pti exaci het urax lines:)

  3. Красиво это или нет, это НАШЕ, РОДНОЕ. И мы обязаны защищать и сохранять традиции. Особенно когда живем за пределами Армении.

    • Ինձ չի թվում, որ պարելու էտ ձեւը մեր ավանդականն ա: Հա, մեր ազգային պարերը իսկականից սիրուն են, լավն են: Բայց էս ձեւերը մի տեսակ չգիտեմ ինչ են…

  1. 2 Հունվարի, 2011

Թողնել մեկնաբանություն