Մեղմ ասած` թարախակալած Հայաստան


Նախորդ post-ում ասեցի, որ քննության եմ:

Ուրեմն այսօր գնացի քննության: Նստեցի մի այնպիսի տեղ, որտեղից կարող էի լավ սովորողներից մի բան հարցնել: Ասեմ, որ մի քանի բան պարապել էի, եւ քննությունը այս անգամ լինելու էր թեստային: Թեստային լինելը մի քիչ հուսադրում էր բարձր գնահատական ստանալու ու լուծարքից մի կերպ փրկվելու համար: Երբ թեստերը հանձնեցին, առաջին հայացքից հեշտ էր թվում եւ այդպես էլ կար: Թեստը բաղկացած էր տասը հարցից, եւ հարցերից մի քանիսը շատ հասարակ էին, եւ, ասենք, պատմության բաժնից մի ուսանող հանգիստ կարող էր այդ հարցերին պատասխանել: Ասել էի, որ երբ նրա գրածների մեջ սխալ եմ գտնում` կարծես արյունը գլխին է տալիս: Այս անգամ էլ թեստերի մեջ մի քանի հատ սխալ գտա եւ նա արդեն կամաց-կամաց սկսում էր համբերությունից դուրս գալ: Ես հասցրել էի ընթացքում մի քանի հարց գրել` մի քանիսը ինքնուրույն, մի քանիսն էլ օգնելով: Պատասխանելով ինը հարցերին` հասա տասներորդին: Այդ հարցը մի փոքր խճճված էր իմ` վիճակագրության կողմից մի քիչ անգրագետ ուղղեղի համար, այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասը ծախսեցի դրա վրա: Ասեմ նաեւ, որ քննության ժամանակ նա միշտ տղաներին եւ աղջիկներին առանձին է նստեցնում, որպեսի տղաները չկարողանան արտագրել: Բայց իրեն է այդպես թվում: Մարդու մտքին որ մի բան լինում է, նա անպայման հասնում է դրան: Ուրեմն անցավ մոտ 70 րոպե եւ արդեն մի մասը վերջացրել եւ հանձնել էր: Լսարանը կամաց-կամաց դատարկվում էր: Արդեն ամեն մեկը պարզ երեւում էր թե ինչ է անում, ում հետ է խոսում: Այդ “обижник” դասախոսը եկել էր ու կանգնել էր ուղիղ հենց կողքս, որ ես չկարողանամ ոչ մի բան գրել: Տեսնում էր, որ ես արդեն ինչքան ժամանակ է` այդ խնդրի վրա եմ կանգնել եւ չեմ կարողանում լուծել: Ամեն ինչ անում էր, որ չկարողանամ այդ մի խնդիրն էլ լուծել եւ դուրս գալ: Վերջում, երբ արդեն զանգը տվեց, ես մոտեցա մեր կուրսից մի աղջկա եւ խնդրեցի որ օգնի, բայց այդ ժամանակ այդ “обижник”-ը հայտնվեց եւ քաշեց թեստս այնպես, որ քիչ մնաց երկու կտոր լիներ: Ասում եմ թողեք այս մի հարցն էլ շուտ, առանց մտածելու նշեմ տամ, բայց “էտ հոգնածը” ասաց չէ ու արդեն սկսել էր վրաս գոռգոռալ: Իմ համբերության բաժակն էլ այդ ժամանակ լցվեց (բայց մի քիչ տիրապետում էի ինձ, որը թույլ չտվեց, որ նրան հարվածեմ կամ հավեսով մի քանի “քաղցր” բառեր ասեմ) եւ ես նրա վրա գոռալով ասացի “փռչոտ անասուն” (ինչքան հիշում եմ): Առաջին անգամը չէ, որ քննություն եմ տալիս եւ անգամ ներկա եմ եղել այնպիսի քննությունների, որ թվում է` հենց հատկացված ժամանակից թեկուզ 1 վայրկյան է անցնում, հավաքում են աշխատանքները, բայց այդտեղ էլ են թողնում` գոնե արագ-արագ բոլորը նշես` նոր հանձնես: Բայց մեր քննությանը “էտ թարախի” թարախը էնքան էր լցվել, որ էլ չհամբերեց ու պայթեց: Հիմա սպասում եմ արդյունքներին: Եթե հանկարծ պարզվի, որ ես ամենաբարձրն եմ ստացել կամ մի քանիսն են բարձր ստացել եւ ես նրանց մեջ, չեմ պատկերացնում, թե այդ խղճուկը ինչ է անելու: Երեւի երրորդ հարկից թռնի՞… Այս սրա նմանների պատճառով է, որ այս երկիրը երկիր չի դառնում: Երեւի վերնագիրը սազում է տեսքստի բովանդակությանը:

Դե գնահատականս երբ իմանամ` այնպայման կգրեմ:

 

  1. 30-ից 15 եմ ստացել: Երեւի ստեղ էլ ա իրա մատը խառը… Տենանք… Բայց եթե տենց բան ա է պարզվե… Վայն էկել ա ու տարել աաաաաաաաաա…
    Իրավունք ունե՞ն մինչեւ քննությունը չզգուշացնեն, թե որ հարցը քանի միավոր ա: Ես կարծում եմ` պարտավոր են: Եթե ինչ որ մեկը հաստատ գիտի, թող մի հատ տեղյակ պահի:

    • Anna
    • 25 Դեկտեմբերի, 2010

    Պարտավոր են ասել թե ամեն հարցը քանի միավորա:

    • Պարտավոր են, բայց դե էտ դասախոսը անասուն ա: Մեկը չկա, որ իրան սիրի, հարգի որպես դասախոս:

    • Anna
    • 26 Դեկտեմբերի, 2010

    Մասնագիտական առարկայա դասավանդում? Եթե չէ ուրեմն անցած լինի ուղակի բանի տեղ մի դիր

    • Ամբիոնիս վարիչն ա: Ինքն էլ մենակ մասնագիտական ա տալիս ու ես էսքան ժամանակվա մեջ համոզվել եմ, որ իրա փորձը իրան հերիք չի ու շատ բաներ խառնում ա:

    • marine
    • 26 Դեկտեմբերի, 2010

    jgj

    • Anna
    • 27 Դեկտեմբերի, 2010

    Դե կարևորը դու սովորի քո մասնագիտական առարկան, ոչ թե պրինցիպ ընգի ու մի սովորի, քո համարա պետք համել որ սովորես էլ չի կարա բան ասի

  1. 2 Հունվարի, 2011

Թողնել մեկնաբանություն