Posts Tagged ‘ բացասական ’

Ամենավատ ու ամենաբացասական մարդիկ: Նեռվայնություն

Այս ստեղ պետք ա գալիս LiveJournal-ը, որտեւ ինքն ա կարում գրի մարդու տրամադրությունը:

Արդեն քանի օր ա, որ նախկին Վահագից էդքան էլ բան չի մնացել: Կարող ա արտաքինից նույնն եմ ու ցույց չեմ տալիս, բայց հաստատ կարամ ասեմ, որ հետս մի բան ըլնում ա: Կոնկրետ չգիտեմ ինչ ա, բայց հաստատ էն չի, ինչ որ դուք մտածում եք: Բլոգիս կարդացողները կապ չունեն իրանց մտածածի հետ ու ես էլ էտի ցույց չեմ տալիս: Սաղին թվում ա, որ եթե քեզ միշտ ուրախ տրամադրության մեջ են տենում, ուրեմն տենց էլ կա իրականում ու միշտ ու դու ապրում ես անհոգ կյանքով ու չես էլ տենում շուրջդ ինչ ա կատարվում: Կյանքը միշտ էլ ծայրահեղություն ա, ուղղակի էտի նկատել ա պետք: Շարունակել կարդալ