Posts Tagged ‘ քննություն ’

Կաշա´ռք, կաշա´ռք, մինչեւ վե´րջ

Երեւի էլի կասեք բողոքում ա, բայց դե ինչ արած: Չեմ կարա չբողոքեմ, երբ չորս կողմս անարդարություն ա ու կաշառակերություն: Էս անգամ էլ եմ ուզում գրեմ կաշառակերության մասին: Ուրեմն սենց.

Մի օր մարշրուտկով տուն եմ գնում, մեկ էլ լսում եմ, որ իմ հետեւում նստած երկու հոգի խոսում են կաշառակերությունից: Ես ականջներս “սրեցի” (գիտեմ լավ բան չի, բայց հետաքրքիր էր, թե ով էր էտ կաշառակերը): Նրանցից առաջինը երկրորդին ասում էր, որ իրա ընկերներից մեկը 20.000 դրամով քննությունը ստացել ա: Հիմա էլ ինքն ա քննության ու չգիտի փող տա, թե չէ: Երկրորդն էլ ասում էր, որ կաշառք տուր, որ դնի քննությունդ, բայց ցավն էն ա, որ մի անգամ տալիս ես, սովորում են ու էլի են ուզում: Պատմում էր նաեւ, որ մի անգամ դասախոսի հետ պայմանավորվել էին 25.000 դրամ, բայց 20.000 դրամ էին տվել ու տենց մի կերպ փրկվել էին: Բայց հետո վախենում էին, որ էտ 5.000 դրամը իրանց քթներից “կբերի”: Լավ չեմ հիշում, բայց ոնց որ տենց էլ եղել ա: Շարունակել կարդալ

Էլի բողոք, էլի դասախոս: Դասախոսի “հնարամտությունը”

Էլի ուզում եմ գրեմ մեր կրթական համակարգի անկապությունների ու չհասկացվող երեւույթների մասին: Երեւի արդեն սաղդ էլ գիտեք, թե ես որտեղ եմ սովորում, բայց դե հիմա չեմ գրի անունը: Էս անգամ էլ կասեմ, թե ինչ “հանճարեղ” մտքեր ու գործեր են անում մեր դասախոսները: Ուրեմն, տարվա սկզբին նոր առարկա էր ավելացել ու մի տեսակ դժվար էր ամբողջ կուրսի համար: Դասախոսը դրա մասին գիտեր, չնայած որ միջանկյալ քննությանը համարյա սաղ բարձր էին ստացել: Գործնական աշխատանքների ժամանակ դասախոսը ոչ հարցնում էր, ոչ գնահատում: Կուրսում ոչ մեկը գնահատական չուներ: Սաղս էլ մտածում էինք, թե ոնց ա մեր ակտիվությունը փակելու… Հասավ ակտիվությունը փակելու պահը: Շարունակել կարդալ

Ամեն ինչ սկզբից…

Ուրեմն սենց: Որոշել եմ ընթերցողիս պատմեմ, թե ես ինչպես հայտնվեցի տնտեսագիտական համալսարանում…

-Դեռ մանկուց երազել եմ տարբեր մասնագիտությունների մասին` ոսկերիչ, բիզնեսմեն, նախարար, հյուսն, մեխանիկ ու էլի սենց: Հա, շատ տարբեր են եղել իմ ցանկությունները ու, երբ մի գործ էի անում, շատ շուտ ձանձրանում էի դրանից եւ անցնում մի այլ գործի: Ես ինձ փորձել եմ տարբեր բնագավառներում եւ, ասեմ, որ գլուխ եմ հանել ցանկացած գործից (հիմա շատերին կթվա, թե գլուխ եմ գովում, բայց դա այդպես չէ, համենայն դեպս, կարող եք հարցնել իմ մտերիմներից եւ նրանք կապացուցեն դա): Կատարել եմ քիմիական փորձեր` հաջողությամբ են պսակվել, փայտից զանազան իրեր եմ պատրաստել, հատկապես աչքի էի ընկնում էլեկտրոնիկայի բնագավառում: Այստեղ ամեն մի մանրուքից մի նոր բան էր սարքում ու դա անում եմ մինչեւ հիմա, միայն թե ժամանակ լինի: Շարունակել կարդալ

Արդեն զզվցրեցիք… ինչքան կարելի ա

Այսօր մտել էի ամբիոն, որպեսզի բողոքարկեմ քննության իմ գնահատականը: Երկուշաբթի հանձնեցինք քննությունը եւ արդյունքները իմացանք հաջորդ օրը: Թեստը բաղկացած էր 1 տեսական հարցից եւ 2 խնդրից: կուրսի մեծ մասը, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնի, հենց սկզբից գրեց խնդիրները: Խնդիրները այնքան հեշտ էին, որ անգամ ամենավատ սովորող ուսանողը կարողացավ դրանք ճիշտ եւ առանց սխալների գրել, դե էլ չեմ ասում մի քիչ կամ շատ լավ սովորողների մասին, ովքեր 5 րոպեում կարող էին գրել: Երբ հայտնեցին գնահատականները, պարզվեց, որ երբ բոլորս գրել էինք նույն բանը եւ, ընդ որում, ճիշտ, ստացել ենք տարբեր գնահատականներ: Այսօր մտա բողոքարկելու: Բացեցի գրավորս, տեսա, որ այնտեղ ոչ մի նշան չկա, որը ինձ կտեղեկացներ, որ սխալ եմ գրել: Դասախոսին ասում եմ.

-Սխալ չեմ արել` ինչի՞ ես ցածր գնահատել (արդեն այն աստիճանի էր հասցրել, որ “դու”-ով էի խոսում):

-Եթե ցածր եմ դրել, ուրեմն մի սխալ ես արել:

-Լավ, եթե սխալ եմ արել, ուրեմն ցույց տուր:

Նայում է, նայում է, ոչինչ չի գտնում (ոնց որ արյունը գլխին տար): Շարունակել կարդալ

Մեղմ ասած` թարախակալած Հայաստան

Նախորդ post-ում ասեցի, որ քննության եմ:

Ուրեմն այսօր գնացի քննության: Նստեցի մի այնպիսի տեղ, որտեղից կարող էի լավ սովորողներից մի բան հարցնել: Ասեմ, որ մի քանի բան պարապել էի, եւ քննությունը այս անգամ լինելու էր թեստային: Թեստային լինելը մի քիչ հուսադրում էր բարձր գնահատական ստանալու ու լուծարքից մի կերպ փրկվելու համար: Երբ թեստերը հանձնեցին, առաջին հայացքից հեշտ էր թվում եւ այդպես էլ կար: Թեստը բաղկացած էր տասը հարցից, եւ հարցերից մի քանիսը շատ հասարակ էին, եւ, ասենք, պատմության բաժնից մի ուսանող հանգիստ կարող էր այդ հարցերին պատասխանել: Ասել էի, որ երբ նրա գրածների մեջ սխալ եմ գտնում` կարծես արյունը գլխին է տալիս: Այս անգամ էլ թեստերի մեջ մի քանի հատ սխալ գտա եւ նա արդեն կամաց-կամաց սկսում էր համբերությունից դուրս գալ: Ես հասցրել էի ընթացքում մի քանի հարց գրել` մի քանիսը ինքնուրույն, մի քանիսն էլ օգնելով: Պատասխանելով ինը հարցերին` հասա տասներորդին: Այդ հարցը մի փոքր խճճված էր իմ` վիճակագրության կողմից մի քիչ անգրագետ Շարունակել կարդալ

Անառողջ կրթություն

Այս անգամ որոշել եմ անդրադառնալ կաշառակեր եւ ուսանողներից “обижник” դասախոսներից մեկին: Յուրաքանչյուր ոք, ով սովորել է համալսարանում, մանավանդ մեր օրերում, անպայման հանդիպած կլինի այնպիսի դասախոսների, ովքեր որոշ ուսանողների նկատմամբ ցուցաբերում են “հատուկ” վերաբերմունք: Խոսքը այնպիսի պահվածքի մասին է, երբ ուզում են կաշառք վերցնել կամ էլ թքած են ունենում այդ կաշառքի վրա եւ ամեն ինչ անում են ուսանողին համալսարանից դուրս թողնելու համար: Ցավոք սրտի այդ դասախոսներից Հայաստանում շատ կան, եւ այդպիսիններից մեկն էլ ինձ է հանդիպել: Սկզբնական շրջանում կարծես Շարունակել կարդալ