Posts Tagged ‘ փող ’

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Advertisements

Հայկական ապրելակերպ

Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում: Շարունակել կարդալ

ԱՊՊԱհով

Զգացիք` էս մի ամսվա մեջ ապահովագրական ընկերությունները ինչքան շատացան: Խի՞: Որովհետեւ “ոսկու” հանք են գտել: Ով էս մի ամսվա ընթացքում դուրս ա էկել փողոց կամ TV ա նայել կամ ռադիո ա լսել ուրեմն հաստատ լսել ա ԱՊՊԱ-ի մասին (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Որ կողմը նայում ես, ասում են ապահովագրի քո մեքենան մեզ մոտ: Էսօր էլ ընկերներիցս մեկը էկել ասում ա, բա ոչ մեկին չես ուղարկում, որ մեզ մոտ ապահովագրվի: Ապահովագրական ընկերությունների ռեկլամները ավելի շատ են, քան թե Հայաստանի սաղ մեքենաները իրար հետ վերցրած: Ինչքան ապահովագրական ընկերություն կա կանչում ա ձրի սեմինարների ու հետո աշխատանքի: Էդքան աշխատող էս մի փոքր խեղճ ու կրակ երկրում ինչ են անում, երբ ամեն մի աշխատող կարա մի քանի հարյուր յատ ավտո ապահովագրի: Մի փոքր քաղաքում իրար կող նույն ընկերության 100 օֆիս կա: Թե էս ինչ էր բերեցին քցեցին ջաններս: Չեն մտածում, որ մարդ կա հացի փող չունի ու էտ ավտոն առել ա “հին ու բարի” կոմունիստների ժամանակ ու չի կարա էտ ապահովագրության փողը տա: Թե ինչո՞վ են մտածում “վերեւները”… Շարունակել կարդալ

Մենք փող չունենք :(

Մեկ-մեկ որ ազատ եմ ըլնում, TV եմ նայում: Թեքում եմ հայկական լրիվ ալիքները` բան չկա: Ոչ մի նորմալ հաղորդում, ոչ մի նորմալ կինո, ոչ մի նորմալ կլիպ: Հետո անցնում եմ ռուսական ու արտասահմանյան ալիքներին: Ստեղ էլ առանձնապես մի բան չկա, բայց երբ կլիպ են դնում, ուրեմն լավ կլիպ ա, երբ հաղորդում ա, ուրեմն լավ ու ճաշակով հաղորդում ա, երբ կինո են դնում, ուրեմն լավ կինո ա կամ էլ էս վերջերս ա նկարահանած: Այսինքն էն կինոներից չի, որ “Հ1”-ը ցույց ա տալիս, որ հենց կինոն սկսում ա TV-ից նաֆթալինի հոտ ա գալիս: Ասա դժվար ա մի քիչ ավելի նոր ժամանակների կինո ցույց տալը, գոնե հեռուստադիտողներ ձեռք բերելու համար: “Արմենիա”-ն մի ժամանակ Շարունակել կարդալ