Posts Tagged ‘ սրտանց ’

Ծննդյան սպասումներ…

Քանի ծնունդիս օրը չի եկել, ուզում եմ գրեմ, թե ես իրան ոնց եմ պատկերացնում: Սկզբի համար ասեմ, որ ծնունդս մայիսի 1-ին ա: Անկախ օրվա անունից, մայիսի 1-ը համարվում ա ոչ աշխատանքային օր եւ ես դրա համար շատ եմ ուրախանում, բացի դրանից ինքը միշտ լուսավոր ու բարի օր ա եղել ու կլնի: Էս տարի սբ. Զատիկը խառնեց պլաններս: Քանի որ Զատիկը ապրիլի 24-ին ա ու դրա հաջորդ օրը` երկուշաբթին, նույնպես ոչ աշխատանքային ա, դրա համար էլ ապրիլի 30-ը (շաբաթ) աշխատանքային ա: Որոշել էի ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, մի քանի հատ սար հելնեինք, հետո էլ գետի ափին հայկական ձեւով հաց ուտեինք, բայց դե էս աննորմալ տոների պատճառով ոնց որ ժամանակի մեջ չենք տեղավորվում ու ես մայիսի 2-ին քննության եմ: Շարունակել կարդալ

Advertisements