Posts Tagged ‘ պոստ ’

Անկեղծության շաբաթ

Մոտավորապես մի ամիս կամ ավելի շատ առաջ էր, որ չգիտեմ ինչ էր պատահել իմ կամ շրջապատիս ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: Սաղի հետ մի բան ըլնում էր, ու էտ ընթացքում էլ ոնց որ թե իմ կյանքը լավ էր ընթանում ու հիմնականում վերելքի պահեր էին: Մի շաբաթվա մեջ 3 աղջիկ ուզեց հետս անկեղծանար: Ոչ մեկին էլ լավ չէի ճանաչում, հիմնականում մի քանի բառ էինք փոխանակել, էն էլ օնլայն: Սենց բան եղել էր հետս մի քանի տարի առաջ, դպրոցական վախտերս, երբ դասարանի կեսից ավելին, ներառյալ դասատուներս անկեղծանում էին մոտս: Մի պահ ինձ թվում էր, թե տերտեր եմ դարձել 🙂 Էն որ մի հատ պոստ ունեի խորհուրդներ տալու մասին, մի անգամ էլ ասեմ, որ էտ ճիշտ ա ու էս անգամ էլ իմ խորհուրդները օգնեցին իրանց: Էտ ժամանակ ես արդեն իրանցից լավ եմ զգում ինձ, որ կարողացա մի բանով օգնած ըլնեմ իրանց: Շարունակել կարդալ