Posts Tagged ‘ ուտել ’

Անբաժան ավանդական

Կյանքում շատերս ենք ներկա գտնվել խնջույքների, միջոցառումների, ուր մարդիկ ուտում, խմում, ուրախանում ու պարում են: Խոսքը այն սովորական խնջույքների, երեկույթների մասին է, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան խնջույքները եւ այլն: Երբ հայերը մի լավ ուտում են ու խմում, այդ ժամանակ նրանց “քեֆերը միլիոն ա” լինում եւ սկսում են մինչեւ ոտքի վրա կանգնել չկարողանալը պարել: Բոլորս էլ տեսած կլինենք, թե ինչպես են պարում հայերը: Անպայման խնջույքների ժամանակ պետք է մի զույգ` աղջիկ ու տղա, լինի, որը մի այլ կերպ է պարում: Երեւի Շարունակել կարդալ

Advertisements

Եւս մի անիմաստություն

Նորից Նոր տարի, նորից այն ամեն տարվա կրկնությունը, նորից սեղաններ, նորից հյուրեր, նորից առավոտվա տհաճ հոտը… Զզվում եմ… Ես տենց էլ չկարողացա հասկանալ Նոր տարվա իմաստը ու ինչի են նշում հենց դեկտեմբերի 31-ին: Ամեն վայրկյան Նոր տարի ա այդ վայրկյանից 1 տարի առաջվա համեմատ: Ուրեմն էլ ինչի ենք նշում հենց դեկտեմբերի 31-ին: Կամ ինչի Հայաստանում մեծ շուքով չեն նշում Սուրբ ծնունդը: Մենք լրիվ հակառակն ենք անում եւ փորձում ենք դրանով օրիգինալ երեւալ: Ամբողջ աշխարհը մեծ շուքով նշում է Սուրբ ծնունդը եւ դեկտեմբերի 31-ն էլ որպես երկրորդական են նշում: Այն իրանց մոտ ա, որ Սուրբ ծնունդը իսկական տոն ա, այլ ոչ թե ուտել-խմելու, կորած-մոլորված բարեկամներին տենալու, մի լավ կշտանալու եւս մեկ առիթ թաղումներից հետո: Ամբողջ տարին հայ ազգը աշխատում ա, աշխատում ա, ամբողջ տարին սոված ապրում ա, ինչ ա որ Նոր տարուն կարողանա Շարունակել կարդալ

Եվ Վանաձորում էլ…

Շարժվեցինք: Հասանք Ապարան, Սպիտակ, …, ՎԱՆԱՁՈՐ: Առաջին անգամ էի Վանաձորում: Ընկերներս մեզ դիմավորեցին ու մեքենայով տարան տուն: Հաց կերանք, գնացինք Վանաձորի կինոթատրոն, որտեղ պետք էր տեղի ունենար ընկերոջս բանակի քեֆը: Ասեմ, որ ընկերոջս համար անակնկալ էի պատրաստել եւ նրա բանակի քեֆին ներկայացա կապիտանի համազգեստով: Սկզբում ինձ տեսնելով` բոլորը հավատացին, բայց հետո երբ ծանոթացա, իմացան, որ դա ես հագել եմ ընկերոջս “ներվերը ուտելու” համար: Կերանք, խմեցինք, պարեցին, ուրախացանք, գնացինք տուն: Ես եւ 2 ընկերներս, որ Վանաձորից չէինք, գնացինք մի դատարկ տան մեջ մնացինք: Երբ մենք մերոնցով էինք լինում, ոչ մի բան չի կարող մեր տրամադրությունը գցել եւ գրեթե ամբողջ գիշեր խմում ու ուրախանում էինք: Արդեն առավոտ էր, երբ քնեցինք ու ժամը 9-ին արթնացանք ընկերոջս զանգից, ով հիմար հարց էր տալիս ինձ այն Շարունակել կարդալ

… ու այսպես ամեն օր …

… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա, Շարունակել կարդալ