Posts Tagged ‘ ուսանող ’

AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ

Ուզում եմ ձեզ ներկայացնել միջազգային կազմակերպություններից մեկի` AEGEE-ի (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe / European Students’ Forum) մասին: AEGEE-ն ուսանողական կազմակերպություն է, որը գործում է քաղաքային մակարդակով, այսինքն AEGEE-Yerevan, AEGEE-Paris եւ այլն: AEGEE-Yerevan-ը գործում է 2010 թվականի օգոստոսից, սակայն պաշտոնապես գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին: Այն ունի մոտ 60 անդամ: Ընդհանրապես AEGEE-ն գործում է 1985 թվականից եւ արդեն ունի շուրջ 15000 անդամ Եվրոպայի 40 երկրների 200 քաղաքներում: AEGEE-ն բաց է բոլորի համար: AEGEE անդամները տարբեր տարիք (18-35 տարեկան), տարբեր մասնագիտություն եւ տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդներ են, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ եւ ցանկանում են վերացնել ազգային, մշակութային եւ էթնիկ պատնեշները: AEGEE-Yerevan-ը բաժանված է աշխատանքային խմբերի, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդները կողմնորոշվեն ըստ իրենց նախասիրությունների եւ գործեն նպատակաուղղված: Ամեն մի AEGEE անդամ ներգրաված է 1 կամ  2 աշխատանքային խմբում: Ամեն մի աշխատանքային խումբ ունի հատուկ ուղղվածություն, ինչպես օրինակ Տեղական միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբը (LAWG): Շարունակել կարդալ

Advertisements

Էլի բողոք, էլի դասախոս: Դասախոսի “հնարամտությունը”

Էլի ուզում եմ գրեմ մեր կրթական համակարգի անկապությունների ու չհասկացվող երեւույթների մասին: Երեւի արդեն սաղդ էլ գիտեք, թե ես որտեղ եմ սովորում, բայց դե հիմա չեմ գրի անունը: Էս անգամ էլ կասեմ, թե ինչ “հանճարեղ” մտքեր ու գործեր են անում մեր դասախոսները: Ուրեմն, տարվա սկզբին նոր առարկա էր ավելացել ու մի տեսակ դժվար էր ամբողջ կուրսի համար: Դասախոսը դրա մասին գիտեր, չնայած որ միջանկյալ քննությանը համարյա սաղ բարձր էին ստացել: Գործնական աշխատանքների ժամանակ դասախոսը ոչ հարցնում էր, ոչ գնահատում: Կուրսում ոչ մեկը գնահատական չուներ: Սաղս էլ մտածում էինք, թե ոնց ա մեր ակտիվությունը փակելու… Հասավ ակտիվությունը փակելու պահը: Շարունակել կարդալ

Մանդարիններն ու խիղճս

Նախորդ post-երումս (Անառողջ կրթություն, Մեղմ ասած` թարախակալած Հայաստան, Արդեն զզվցրեցիք… ինչքան կարելի ա) գրել եմ մեր դասախոսներից մեկի մասին: Էսօր էլ եմ ուզում գրեմ իրա մասին, բայց էն նույն բանը չեմ ուզում ասեմ, այլ լրիվ հակառակը:

Էսօր զանգը տվեց ու սպասում ենք, որ ինքը գա: Կուրսեցիներս մանդարին էին առել ու բերել: Կուրսով ուտում էինք: Ես էլ ասում էի կճեպները պահենք, որ իրան խփենք (կատակով) :D: Երբ մտավ լսարան, արեց իրան հատուկ շարժումները` ձեռի գիրքը մատյանների հետ դրեց սեղանին, հետո վերցրեց, դրեց ամբիոնի վրա: Ես էտ ժամանակ կուրսեցիներիս հետ “բացել” էր իրա վրա, երբ տեսա` արագ դուրս գնաց: Կուրսեցիներս ասեցին` իրան վատ ա զգում: Էլի սկսեցի վրեն “բացել”: Հետ եկավ լսարան: Ցածր էր խոսում: Զգացի` արդեն վարի ա էթում: Չէր գոռում, իրա ձեւով հումոր էր անում ու մենակ ինքը ծիծաղում: Կամաց-կամաց դզվում էր: Էսօր խախանդ էր: Երեւի բացակաները շատ էին, դրա համար: Շարունակել կարդալ

Արդեն զզվցրեցիք… ինչքան կարելի ա

Այսօր մտել էի ամբիոն, որպեսզի բողոքարկեմ քննության իմ գնահատականը: Երկուշաբթի հանձնեցինք քննությունը եւ արդյունքները իմացանք հաջորդ օրը: Թեստը բաղկացած էր 1 տեսական հարցից եւ 2 խնդրից: կուրսի մեծ մասը, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնի, հենց սկզբից գրեց խնդիրները: Խնդիրները այնքան հեշտ էին, որ անգամ ամենավատ սովորող ուսանողը կարողացավ դրանք ճիշտ եւ առանց սխալների գրել, դե էլ չեմ ասում մի քիչ կամ շատ լավ սովորողների մասին, ովքեր 5 րոպեում կարող էին գրել: Երբ հայտնեցին գնահատականները, պարզվեց, որ երբ բոլորս գրել էինք նույն բանը եւ, ընդ որում, ճիշտ, ստացել ենք տարբեր գնահատականներ: Այսօր մտա բողոքարկելու: Բացեցի գրավորս, տեսա, որ այնտեղ ոչ մի նշան չկա, որը ինձ կտեղեկացներ, որ սխալ եմ գրել: Դասախոսին ասում եմ.

-Սխալ չեմ արել` ինչի՞ ես ցածր գնահատել (արդեն այն աստիճանի էր հասցրել, որ “դու”-ով էի խոսում):

-Եթե ցածր եմ դրել, ուրեմն մի սխալ ես արել:

-Լավ, եթե սխալ եմ արել, ուրեմն ցույց տուր:

Նայում է, նայում է, ոչինչ չի գտնում (ոնց որ արյունը գլխին տար): Շարունակել կարդալ

Առաջին քայլ, երկրորդ քայլ, …

Ես 2 տարի առաջ ստեղծեցի իմ առաջին բլոգը, այն էլ զուտ հետաքրքրությունից ելնելով: Մինչեւ վերջերս ոչ մի բան չէի բլոգել եւ միայն վերջերս սկսեցի բլոգել ու ինձ սկզբից թվում էր, թե ոչինչ չէր ստացվի, բայց արի ու տես… Շարունակել կարդալ

Մեղմ ասած` թարախակալած Հայաստան

Նախորդ post-ում ասեցի, որ քննության եմ:

Ուրեմն այսօր գնացի քննության: Նստեցի մի այնպիսի տեղ, որտեղից կարող էի լավ սովորողներից մի բան հարցնել: Ասեմ, որ մի քանի բան պարապել էի, եւ քննությունը այս անգամ լինելու էր թեստային: Թեստային լինելը մի քիչ հուսադրում էր բարձր գնահատական ստանալու ու լուծարքից մի կերպ փրկվելու համար: Երբ թեստերը հանձնեցին, առաջին հայացքից հեշտ էր թվում եւ այդպես էլ կար: Թեստը բաղկացած էր տասը հարցից, եւ հարցերից մի քանիսը շատ հասարակ էին, եւ, ասենք, պատմության բաժնից մի ուսանող հանգիստ կարող էր այդ հարցերին պատասխանել: Ասել էի, որ երբ նրա գրածների մեջ սխալ եմ գտնում` կարծես արյունը գլխին է տալիս: Այս անգամ էլ թեստերի մեջ մի քանի հատ սխալ գտա եւ նա արդեն կամաց-կամաց սկսում էր համբերությունից դուրս գալ: Ես հասցրել էի ընթացքում մի քանի հարց գրել` մի քանիսը ինքնուրույն, մի քանիսն էլ օգնելով: Պատասխանելով ինը հարցերին` հասա տասներորդին: Այդ հարցը մի փոքր խճճված էր իմ` վիճակագրության կողմից մի քիչ անգրագետ Շարունակել կարդալ

Անառողջ կրթություն

Այս անգամ որոշել եմ անդրադառնալ կաշառակեր եւ ուսանողներից “обижник” դասախոսներից մեկին: Յուրաքանչյուր ոք, ով սովորել է համալսարանում, մանավանդ մեր օրերում, անպայման հանդիպած կլինի այնպիսի դասախոսների, ովքեր որոշ ուսանողների նկատմամբ ցուցաբերում են “հատուկ” վերաբերմունք: Խոսքը այնպիսի պահվածքի մասին է, երբ ուզում են կաշառք վերցնել կամ էլ թքած են ունենում այդ կաշառքի վրա եւ ամեն ինչ անում են ուսանողին համալսարանից դուրս թողնելու համար: Ցավոք սրտի այդ դասախոսներից Հայաստանում շատ կան, եւ այդպիսիններից մեկն էլ ինձ է հանդիպել: Սկզբնական շրջանում կարծես Շարունակել կարդալ