Posts Tagged ‘ նստել ’

Քյառթերի “անհավանական” հայացքները

Շատ քիչ տեղեր կան քաղաքում, որ քյառթ կոչվածները ըտեղ չեն գնում: Հիմնականում դրանք սովորականից մի քիչ կամ էլ շատ թանկ տեղերն են: Հիմա ես Queen Burger-ում եմ: Ստեղ եմ, որտեւ միակ համով չիզբուրգերը ստեղ են տալիս ու նորմալ WiFi կա: Գնացի նստեցի ամենավերջը, որ հանկարծ քյառթերը իրանց գլուխը չկոխեն նոթիս մեջ: Շատ սոված եմ: Առավոտվանից բան չեմ կերել: Մտա ու սկսեցի պատվիրել: 1 հատ դաբլ չիզբուրգեր, 1 հատ համբուրգեր փափկամսով, 1 հատ մանգոյի սոկ…: Մինչեւ պատվերս բերելը կոմպս բացեմ ու գործ անեմ: Հենց կոմպս բացեցի, սաղ աչքերները չռեցին վրես, ոնց որ եսիմ ինչ տարօրինակ բան եմ անում: Երեւի տկլոր ման գայի տենց չնային, ոնց որ կոմպ բացելուս: Լավ, պատվերս բերեցին ու կոմպս դրեմ մի կողմ: Չիզբուրգերս ուտելու ընթացքում կողքի սեղանի մարդիկ գնացին ու 2 ոչ էն ա աղջիկ, ոչ էն ա կնիկ էկան: Սրանք խոսում են, ասում են հլը նայի ինչքան ա պատվիրել: Էն մեկն էլ ասում ա դե երեւի սոված ա 🙂 Շարունակել կարդալ

Advertisements

Հետաքրքիր, ծիծաղալու ու լացելու

Որոշել եմ սրանից հետո գրել նաեւ ինձ հետ պատահած հետաքրքիր եւ ծիծաղելի պատմությունների մասին:

Մի օր ավտոյով անցնում էի ցիրկի մոտով ու ոնց որ միշտ կալցավոյի մոտ պռոպկա էր: Կանգնել էի կարմիր լույսի տակ: Նայում եմ կողիս ավտոների մեջ, նայում եմ ով ինչով ա զբաղված, մինչեւ էտ մի քանի վայրկյանը անցնի: Կողերս նայելով` նայեցի աջ կողմի վրա պառկովկա արած ավտոներին: Մեկ էլ տենամ, որ մի հատ Passat կանգնած ու բանալիները դռան վրա են: Որ կողմ նայում, մարդ չկա, որ նայի կամ մի հատ թեթեւ ուշադրություն դարձնի ավտոյին: Մտածում եմ` ոնց կարար շոֆերը էտ բանալիները մոռանար դռան վրա:

  1. Երեւի դուռը փակում էր, ու մեկը կանչել ա ու տենց մոռացել ա
  2. Երեւի դուռը փակում էր ու զգաց, որ իրան սռոչնի զուգարան ա պետք 😀
  3. Երեւի էտ բանալիները գողինն ա եղել, ուղղակի գողը փախել ա Շարունակել կարդալ