Posts Tagged ‘ մտածելակերպ ’

Ամենալավ ու ամենադրական մարդկանցից մեկը

Էս անգամ էլ ուզում եմ պատմեմ ծանոթներիցս մեկի մասին: Ես իրան ոչ կասեմ ընկեր, ոչ ընկերուհի, ոչ ախպեր, ոչ քուր: Իրա անունն էլ չեմ տա` չնայած որ ինքը կջոկի: Ուրեմն ինքը շատ լավ մարդ ա, ու ես իրան շատ քիչ ժամանակ ա, որ ճանաչում եմ: Էս կարճ ժամանակահատվածում հասկացա, որ ինքը ուրիշ ա: Ուրիշ ա ամեն ինչով: Ուրիշ ա մտածելակերպով, ուրիշ ա հագուկապով, ուրիշ ա …:Մտահորիզոնը շատ լայն ա` չնայած հասարակական կարծիքի ճնշմանը սաղիս ուղեղների վրա: Շարունակել կարդալ

Ճաշակին ընկեր չկա

Հիմա որ կողմը նայում ես, տենում ես, որ ճաշակն ու մտածողությունը Հայաստանում բացակայում ա: Ում նայում ես կամ ռաբիս ա լսում, կամ բլատնոյ: Շատերը կան, որ ռուսերեն ընդհանրապես չեն հասկանում, բայց իրանք “գողական” տղա են ու “գողական” տղեն պիտի բլատնոյ լսի: Մեկ-մեկ էլ ընենց են լսում, ոնց որ իրենց սրտի ամենահոգեհարազատ երգն ա ու էտ երգում արտահայտվում են վերին գաղափարներ կյանքի, մոր, հոր եւ այլնի մասին: Բայց դե սրանք չեն հասկանում, որ էն մարդիկ, ովքեր լսում են էդ երգերը, իսկականից կյանքի փորձ ունեցել են եւ այդ երգերը մինչեւ վերջ հասկանում են, այլ ոչ թե մեր քյառթերի նման, որ երաժշտությունը դզում ա կամ “լավ տղերքը” լսում են, դրա համար են լսում, որովհետեւ իրանք էլ են “լավ տղա” (անտանելի ա): Տենց չի: Կամ էլ մի հայի տեսել եք մինչեւ 30 տարեկան, որ ռեպ ա լսում ու բառերը Շարունակել կարդալ