Posts Tagged ‘ միտք ’

Պահն անկեղծության… բայց… (ամեն ինչից մի քիչ-մի քիչ)

Այն բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն` ես ինչիսին եմ, հաստատ մտածում են նաեւ, որ ինձ համար կյանքն անհոգ է: Այս անհոգությանն հետեւելով` ես ինձ նմանեցնում եմ Ակսել Բակունցի “Ալպիական մանուշակ” պատմվածքի բզեզին, որի մասին նա գրում է. “Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան”: Մեկ-մեկ ինձ էլ է այսպես թվում, ճիշտն ասած, բայց, մեկ-մեկ: Իրականում ես շատ մատծելու բաներ ունեմ, ու կարծես այնպես է, որ ամբողջ աշխարհի մասին ես եմ մտածում: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, առաջին մի քանի րոպեն ուրախ եմ, բայց հետո, երբ խելքս գլուխս է գալիս, սկսում եմ մռայլվել: Ուզում եմ միայնակ լինել, թքած եմ ունենում ամեն ինչի վրա եւ ոչ մի բան աչքիս չի երեւում: Շարունակել կարդալ

Եվ ամփոփումն այն բանի…

Արդեն 2 տարի է անցել, ինչ ես բացել եմ իմ առաջին բլոգը, բայց այս 2 տարվա մեջ ես երբեւէ գրառում չէի արել, որովհետեւ չգիտեի ինչ գրել, ում համար գրել, բայց միշտ մտքերս խառն են եղել ու միշտ ասելու բան ունեցել եմ, սակայն սահմանափակվել եմ իմ նեղ ընկերական շրջապատով: Այս տարի սեպտեմբերին կատարեցի իմ առաջին գրառումը` “Հայակական եկեղեցին որպես ընտրական տեղամա՞ս“: Շարունակել կարդալ