Posts Tagged ‘ մեքենա ’

Եվ Վանաձորում էլ…

Շարժվեցինք: Հասանք Ապարան, Սպիտակ, …, ՎԱՆԱՁՈՐ: Առաջին անգամ էի Վանաձորում: Ընկերներս մեզ դիմավորեցին ու մեքենայով տարան տուն: Հաց կերանք, գնացինք Վանաձորի կինոթատրոն, որտեղ պետք էր տեղի ունենար ընկերոջս բանակի քեֆը: Ասեմ, որ ընկերոջս համար անակնկալ էի պատրաստել եւ նրա բանակի քեֆին ներկայացա կապիտանի համազգեստով: Սկզբում ինձ տեսնելով` բոլորը հավատացին, բայց հետո երբ ծանոթացա, իմացան, որ դա ես հագել եմ ընկերոջս “ներվերը ուտելու” համար: Կերանք, խմեցինք, պարեցին, ուրախացանք, գնացինք տուն: Ես եւ 2 ընկերներս, որ Վանաձորից չէինք, գնացինք մի դատարկ տան մեջ մնացինք: Երբ մենք մերոնցով էինք լինում, ոչ մի բան չի կարող մեր տրամադրությունը գցել եւ գրեթե ամբողջ գիշեր խմում ու ուրախանում էինք: Արդեն առավոտ էր, երբ քնեցինք ու ժամը 9-ին արթնացանք ընկերոջս զանգից, ով հիմար հարց էր տալիս ինձ այն Շարունակել կարդալ

Երբ ամեն ինչ դառնում է սովորական

Երբեւէ քո հետ եղել է այնպիսի դեպք, որ դու շատ ես ուզեցել մի բան եւ երբ ունեցել ես, քո համար դարձել է սովորական: Այս անգամ ուզում եմ գրել այն ամենի մասին ինչը սկզբում անսովոր է, իսկ հետո դառնում է սովորական: Որպես օրինակ բերեմ հենց ինձ (այս մասը այքան էլ լավ չստացվեց J): Ամեն անգամ, երբ ես իմ բջջային հեռախոսը փոխում եմ, զգում եմ, որ իմ հին հեռախոսի ստեղները (кнопка) ավելի կոշտ էին, քան թե նորինը, հնի էկրանը ավելի փոքր էր, քան թե նորինը, հինը ավելի մեծ էր կամ ավելի տափակ, քան նորը, հինը ավելի ծանր էր, քան թե նորը: Սակայն որոշ ժամանակ անց, ինչ հատկություններ ես վերեւում բնութագրեցի հին հեռախոսիս, այդ նույն հատկությունները զգում են նոր հեռախոսիս Շարունակել կարդալ

Հետաքրքիր, ծիծաղալու ու լացելու

Որոշել եմ սրանից հետո գրել նաեւ ինձ հետ պատահած հետաքրքիր եւ ծիծաղելի պատմությունների մասին:

Մի օր ավտոյով անցնում էի ցիրկի մոտով ու ոնց որ միշտ կալցավոյի մոտ պռոպկա էր: Կանգնել էի կարմիր լույսի տակ: Նայում եմ կողիս ավտոների մեջ, նայում եմ ով ինչով ա զբաղված, մինչեւ էտ մի քանի վայրկյանը անցնի: Կողերս նայելով` նայեցի աջ կողմի վրա պառկովկա արած ավտոներին: Մեկ էլ տենամ, որ մի հատ Passat կանգնած ու բանալիները դռան վրա են: Որ կողմ նայում, մարդ չկա, որ նայի կամ մի հատ թեթեւ ուշադրություն դարձնի ավտոյին: Մտածում եմ` ոնց կարար շոֆերը էտ բանալիները մոռանար դռան վրա:

  1. Երեւի դուռը փակում էր, ու մեկը կանչել ա ու տենց մոռացել ա
  2. Երեւի դուռը փակում էր ու զգաց, որ իրան սռոչնի զուգարան ա պետք 😀
  3. Երեւի էտ բանալիները գողինն ա եղել, ուղղակի գողը փախել ա Շարունակել կարդալ

ԱՊՊԱհով

Զգացիք` էս մի ամսվա մեջ ապահովագրական ընկերությունները ինչքան շատացան: Խի՞: Որովհետեւ “ոսկու” հանք են գտել: Ով էս մի ամսվա ընթացքում դուրս ա էկել փողոց կամ TV ա նայել կամ ռադիո ա լսել ուրեմն հաստատ լսել ա ԱՊՊԱ-ի մասին (Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն): Որ կողմը նայում ես, ասում են ապահովագրի քո մեքենան մեզ մոտ: Էսօր էլ ընկերներիցս մեկը էկել ասում ա, բա ոչ մեկին չես ուղարկում, որ մեզ մոտ ապահովագրվի: Ապահովագրական ընկերությունների ռեկլամները ավելի շատ են, քան թե Հայաստանի սաղ մեքենաները իրար հետ վերցրած: Ինչքան ապահովագրական ընկերություն կա կանչում ա ձրի սեմինարների ու հետո աշխատանքի: Էդքան աշխատող էս մի փոքր խեղճ ու կրակ երկրում ինչ են անում, երբ ամեն մի աշխատող կարա մի քանի հարյուր յատ ավտո ապահովագրի: Մի փոքր քաղաքում իրար կող նույն ընկերության 100 օֆիս կա: Թե էս ինչ էր բերեցին քցեցին ջաններս: Չեն մտածում, որ մարդ կա հացի փող չունի ու էտ ավտոն առել ա “հին ու բարի” կոմունիստների ժամանակ ու չի կարա էտ ապահովագրության փողը տա: Թե ինչո՞վ են մտածում “վերեւները”… Շարունակել կարդալ

Մեր օրերի հացի խնդիրը

Առավոտյան դասի կամ աշխատանքի գնալուց բոլորդ էլ հավանաբար տեսած կլինեք, թե Հայաստանում ինչպես են հացաբուլկեղեն (հաց, բուլկի եւ այլն) առաքում: Տեսնում ենք, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում: Շատ հաճախ հացը բերում են բանանի համար նախատեսված ստվարաթղթե արկղերով եւ Աստված գիտե, թե մինչ հացը նրա մեջ տեղավորելը, էլ ինչ է եղել այդ արկղում: Արկղերից անցում կատարենք մեքենաներին: Արկղերը դրվում են մեքենայի բեռնախցիկում կամ հետեւի նստատեղին: Հացը մեքենայից հանելուց շատ է լինում, որ հացը ընկնում է արկղից: Շարունակել կարդալ