Posts Tagged ‘ հիգիենա ’

Բալկոնի սառած տորթը

Մի քանի օր առաջ մեր հարեւաններից մեկի 50 ամյակն էր: Ես դրա մասին իմացա իրանց բալկոնում դրած տորթից: Ուրեմն մի օր սովորականի նման բալկոնից մի քանի վայրկյան նայեցի: Նայում եմ, նայում եմ, մեկ էլ տենամ մեր երրորդ հարկի հարեւանի բալկոնը տորթ ա դրած: Տոթին նայելուց հասկացա, որ արդեն ծնունդը անցել էր, որտեւ տորթի վրա մեջտեղը գրած 50-ն մնացել իրա մի քանի սանտիմետր շառավղի հետ: Դե, հասկանում եք, որ ձմեռ ա ու մարդիկ փչացող ապրանքները դնում են տան մի հատ սառը տեղ, սառնարանի փոխարեն: Իրանք էլ բալկոնում էին դնում, պրիտոմ բաց բալկոնում: Շարունակել կարդալ

… ու այսպես ամեն օր …

… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա, Շարունակել կարդալ

Մեր օրերի հացի խնդիրը

Առավոտյան դասի կամ աշխատանքի գնալուց բոլորդ էլ հավանաբար տեսած կլինեք, թե Հայաստանում ինչպես են հացաբուլկեղեն (հաց, բուլկի եւ այլն) առաքում: Տեսնում ենք, թե ինչպիսի հակասանիտարական վիճակ է տիրում: Շատ հաճախ հացը բերում են բանանի համար նախատեսված ստվարաթղթե արկղերով եւ Աստված գիտե, թե մինչ հացը նրա մեջ տեղավորելը, էլ ինչ է եղել այդ արկղում: Արկղերից անցում կատարենք մեքենաներին: Արկղերը դրվում են մեքենայի բեռնախցիկում կամ հետեւի նստատեղին: Հացը մեքենայից հանելուց շատ է լինում, որ հացը ընկնում է արկղից: Շարունակել կարդալ