Posts Tagged ‘ հետույք ’

Հետաքրքիր, ծիծաղալու ու լացելու

Որոշել եմ սրանից հետո գրել նաեւ ինձ հետ պատահած հետաքրքիր եւ ծիծաղելի պատմությունների մասին:

Մի օր ավտոյով անցնում էի ցիրկի մոտով ու ոնց որ միշտ կալցավոյի մոտ պռոպկա էր: Կանգնել էի կարմիր լույսի տակ: Նայում եմ կողիս ավտոների մեջ, նայում եմ ով ինչով ա զբաղված, մինչեւ էտ մի քանի վայրկյանը անցնի: Կողերս նայելով` նայեցի աջ կողմի վրա պառկովկա արած ավտոներին: Մեկ էլ տենամ, որ մի հատ Passat կանգնած ու բանալիները դռան վրա են: Որ կողմ նայում, մարդ չկա, որ նայի կամ մի հատ թեթեւ ուշադրություն դարձնի ավտոյին: Մտածում եմ` ոնց կարար շոֆերը էտ բանալիները մոռանար դռան վրա:

  1. Երեւի դուռը փակում էր, ու մեկը կանչել ա ու տենց մոռացել ա
  2. Երեւի դուռը փակում էր ու զգաց, որ իրան սռոչնի զուգարան ա պետք 😀
  3. Երեւի էտ բանալիները գողինն ա եղել, ուղղակի գողը փախել ա Շարունակել կարդալ
Advertisements

… ու այսպես ամեն օր …

… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա, Շարունակել կարդալ