Posts Tagged ‘ հաքեր ’

Մենք էտքան խելք չունենք?

Էս ինչ ակտիվություն ա տիրում հայկական սայթերի ջարդման գործում: Հերիք չէր SmartSystems-ի սաղ սայթերը ջարդել էին, մի հատ էլ www.7or.am -ը են ջարդել: www.7or.am -ը հոսթինգ էր տրամադրում ADC ընկերությունը: www.7or.am-ից ասում են, որ DDoS հարձակում ա եղել, բայց ADC-ից ասում են, որ մենակ www.7or.am -ն ա տուժել: Նշանակում ա DDoS հարձակում չի եղել, որտեւ DDoS-ի դեպքում սերվերի վրա մեծ թվով հարցումներ են ուղարկ, ինչից հետո սերվերը չի աշխատում ու արդեն կարողանում են սերվերի սաղ սայթերը ջարդեն: Արդեն ասել եմ, որ երեկ 295 հայկական սայթեր են ջարդել, բայց դե մենք էլ հետ չենք մնացել ու ջարդել ենք ադրբեջանական եսիմ ինչ ավտոընկերության սայթը: Մենք միշտ էլ պիտի ցույց տանք, որ մենք որ ձեն չենք հանում, էտ չի նշանակում, որ քնած ենք: Միշտ պատրաստ ենք հակահարձակման: Լավ, ներքեւում ներկայացնում եմ DDoS հարձակումը: Շարունակել կարդալ

Advertisements

Մենակ գլուխ գովան: Կոտորած ա…

Էս ինչ ա կատարվում ինտերնետում: Հլը սենց բան չէի զգացել, երբ լսում էի, թե հայկական սայթերը ջարդել են: Բայց էս անգամ մի տեսակ ուրիշ ա: Չգիտեմ ինչի… Մոտավորապես 300 հայկական սայթ են ջարդել թուրքերը մի քանի ժամվա ընթացքում: Բոլոր սայթերի անվտանգությունը SmartSystems ընկերությունն էր ապահովում: Ես էտքան էլ գլուխ չեմ հանում սայթերից ու տենց բաներից, բայց երեւում ա, որ SmartSystems-ը իրա գործը լավ չի արել: Ջարդած սայթերի ցուցակի մեջ դաժե Պետեկամուտների կոմիտեի սայթը կա: Տխուր ա մեր վիճակը: Բոլոր սայթերը ջարդել ա մի հոգի, որտեւ սաղ տեղ նույն ձեռագիրն ա: Թուրքերը գոնե մի քիչ ճաշակ ունեն: ջադած սայթերում լավ երաժշտություն ա դրած: Ջարդած սայթերից մի քանիսը ես մի քանի ժամ առաջ նայում էի ու նորմալ էլ աշխատում էին: Շարունակել կարդալ