Posts Tagged ‘ հանդիպում ’

AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ

Ուզում եմ ձեզ ներկայացնել միջազգային կազմակերպություններից մեկի` AEGEE-ի (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe / European Students’ Forum) մասին: AEGEE-ն ուսանողական կազմակերպություն է, որը գործում է քաղաքային մակարդակով, այսինքն AEGEE-Yerevan, AEGEE-Paris եւ այլն: AEGEE-Yerevan-ը գործում է 2010 թվականի օգոստոսից, սակայն պաշտոնապես գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին: Այն ունի մոտ 60 անդամ: Ընդհանրապես AEGEE-ն գործում է 1985 թվականից եւ արդեն ունի շուրջ 15000 անդամ Եվրոպայի 40 երկրների 200 քաղաքներում: AEGEE-ն բաց է բոլորի համար: AEGEE անդամները տարբեր տարիք (18-35 տարեկան), տարբեր մասնագիտություն եւ տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդներ են, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ եւ ցանկանում են վերացնել ազգային, մշակութային եւ էթնիկ պատնեշները: AEGEE-Yerevan-ը բաժանված է աշխատանքային խմբերի, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդները կողմնորոշվեն ըստ իրենց նախասիրությունների եւ գործեն նպատակաուղղված: Ամեն մի AEGEE անդամ ներգրաված է 1 կամ  2 աշխատանքային խմբում: Ամեն մի աշխատանքային խումբ ունի հատուկ ուղղվածություն, ինչպես օրինակ Տեղական միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբը (LAWG): Շարունակել կարդալ

Advertisements

Հյուր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին

Էլի գունավոր երազ եմ տեսել, բայց էս մեկը մի քիչ ազդեցիկ ա: Գնացինք.

Չգիտեմ ինչի, հայտնվում եմ մորքուրենցս տանը: Մորքուրիս սկեսրայրը ինձ ասում ա, որ գնում ա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման (ես ինչքան հիշում եմ, նրանք իրար հետ կամ աշխատել են կամ էլ ծանոթ են): Ինձ էլ իրա հետ կանչեց ու ես էլ գնացի: Ճանապարհը չեմ հիշում, որտեւ մենք միանգամից հայտնվեցինք մի սենյակում ու էտ սենյակն էլ ոնց որ ԱԺ-ի սենյակներից մեկն է: Սենյակում մի սեղան կար իրա 7 աթոռներով: Ես ու մորքուրիս սկեսրայրը մի քիչ սպասեցինք ու եկավ Հովիկ Աբրահամյանը 1 տղամարդու ու 3 կնոջ հետ: Նստեցինք սեղանի շուրջ: Դասավորությունն այսպիսին էր. հենց մտնում ես սենյակ դրված էր սեղանը` այնպես, որ գլխավոր տեղերը ընկնում էին աջ եւ ձախ կողմերը: Աջ կողմում նստեց Հ. Աբրահմյանը, ձախ կողմում` ես: Հ. Աբրահամյանի ձախ կողմից հերթականությամբ նստեցին մորքուրիս սկեսրայրն ու մյուս տղամարդը, ում ես մինչեւ վերջ էլ չճանաչեցի, իսկ աջ կողմում նստեցին մի կին, ով նորանշանակ փոխնախարար էր, իսկ նախարարն էլ ոմն Մկրտչան էր կամ Մկրտումյան, եւ ԱԺ նախագահի քարտուղարուհին: Շարունակել կարդալ

Մեռանք հանդիպում կազմակերպելով: Արմենիքս :)

Էսօր էլի արմենիքսցիներով հավաքվել էինք: Արդեն մի ընտանիք ենք դարձել ու շաբաթը երկու անգամ տեղ ենք գնում J Հունվարի 13-ին գնացինք կատոկ, հունվարի 22-ին գնացինք բոուլինգ խաղալու ու հետո էլ սեղանի շուրջ հավեսով զրուցեցինք: Դե էսօր էլ նորից գնացինք կատոկ: Ասեմ, շատ լավ անցավ: Մարդիկ կան, որ մեր հետ են սղալ սովորում: Հավեսով նկարվեցինք, նկարահանվեցինք, ընկանք, ցավացրինք ու էլի սենց բաներ: Մարդիկ արդեն ասում են, որ Արմենիքսը ոչ թե միկրոբլոգային համակարգ ա, այլ ժամանցի կազմակերպման սայթ: Ասեմ համ էլ, որ լավ ծիծաղում էինք: Մերոցից մեկի կանկեն թույլ էր ու չէր կարում սղար, դրա համար էլ ում տենում քցում էր: Ես էլ մի անգամ ընկա ու մինչեւ հիմա մեջքիս ցավը հիշացնում ա ինձ: Շարունակել կարդալ

Արմենիքսյան հերթական հանդիպումն ու իմ օյինբազությունը

Հունվարի 22-ին տեղի ունեցավ Արմենիքս միկրոբլոգային համակարգի օգտվողների հերթական հանդիպումը: Էս անգամ արմենիքսցիներով գնացել էինք բոուլինգ խաղալու: Ասեմ, որ շատ լավ անցավ: Մթնոլորտը շատ ջերմ էր, մանավանդ, որ վիրտուալ շփումից հետո շփվում ես իրական կյանքում: Կյանքում մարդիկ ավելի հետաքրքիր են, ավելի ակտիվ ու աշխույժ: Հանդիպման ժամանակ պարզեցի, որ ես շատ էլ լավ եմ բոուլինգ խաղում, իսկ շատերն էլ առաջին անգամ էին խաղում, բայց առաջին անգամվա համար, ասեմ, որ լավ էլ խաղում էին: Խաղից հետո մնացինք 6 հոգով ու գնացինք բոլորի կողմից զզված, բայց իմ կողմից նրանց կոկտեյլը սիրված “Տաշիր պիցցա” :D: Կերանք, խմեցինք, մի լավ բողոքվեցինք, ոնց որ բլոգումս եմ ասում, հանուն Հայաստանի բարելավման: Շարունակել կարդալ