Posts Tagged ‘ հայեր ’

Օգտագործեք մարշրուտկում, օգտակար ա :)

Տեղից տեղ գնալու համար սաղս էլ նստել ենք մարշրուտկա ու լսել ենք տարբեր արտահայտություններ, որոնք օգտագործում են, որպեսզի ասեն կանգառում մարշրուտկեն կանգնի: Շատ են ծիծաղալու դեպքերը: Շատ ա նաեւ բազմազանությունը: Երբ ասենք լրագրողները մեկ-մեկ հարցնում եմ, թե ինչ եք ասում էտ ժամանակ, սաղ սկսում են փիլիսոփայել ու անկապ գրական բաներ են ասում, բայց որ ձեռները ճար ըլնի, կոշիկները կհանեն ու կտան շոֆեռի գլխին, որ կանգնի: Մեկը ասում էր “Կանգառում կանգնեցրեք մեքենան”, “Վարպետ այստեղ կանգնեք” ու էլի նման բաներ: Հիմա անցումներն էլ են կանգառ դարձել: Տեղեր էլ կան, որ կանգառ չի ու “յեսիմ ինչ” անկապ բան ա: Շարունակել կարդալ

Advertisements

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Երգ, թուրք, քյաբաբ…

Միացնում ես TV-ն ու ուզում ես մի հատ նորմալ հայկական երգ լսես: Որ ալիքը միացնում ես մի հատ կարգին ոչ երգ կա, ոչ երգիչ: Սաղ երգերը արհեստական, փողով գրած երգեր են “տառապյալ սիրո” մասին: Սաղ սիրո մասին են երգում` մեծից փոքր: Հա, հա, փոքրերն էլ են երգում, որ ծնողական սիրուց բացի ուրիշ սեր չգիտեն: Երգում են առանց հասկանալու, թե ինչ են երգում: “Շոուբիզնեսն” էլ ոնց որ Գրողների միությունն ըլնի, սաղ օրը կռվում են: Մեկը ասում ա կորցնում ենք մեր հայկականը, ավանդականը, մյուսն էլ ասում ա երիտասարդները զարգանում են ու չեն կարա մենակ ժողովրդական երգել: Ախր հիմա հազարից մեկն ա, որ կարում ա նորմալ երգի, թե չէ մնացածը անկապ կլկլում են ու դրանց էլ զոռով առաջ են տանում էն մարդիկ, ովքեր իբր հայկական “շոուբիզնեսի կնքահայրերն” են: Արդեն երգիչները ռեստորաններից ավելի շատ են, դրա համար էլ պիտի քյաբաբի բուդկեքում երգեն: Как раз Շարունակել կարդալ

Եվս մեկ քայլ…

Արդեն երկրորդ անգամն է, որ իմ բլոգը ցույց են տալիս Հ1-ի եթերում: Ձեզ եմ ներկայացնում հաղորդման այն հատվածը, որտեղ խոսվում է իմ բլոգի մասին:

Շարունակել կարդալ

Հայկական ապրելակերպ

Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում: Շարունակել կարդալ

Զիջել, թե Չզիջել, այս է խնդիրը

Մարշրուտկա նստելուց միշտ մտածում եմ, բա որ հիմա մի հատ տարիքով մարդ նստի կամ մի աղջիկ, տեղ տամ, թե չէ: Մի անգամ Հանրային ռադիոյով “Խելք խելքի” հաղորդման ժամանակ Ավետը ինձ հարց տվեց, թե ընչի Ֆինլանդիայում (լավ չեմ հիշում, կամ էլ Ֆինլադիայի հարեւան երկրներից մեկում) ծերերը չեն սիրում, որ ավտոբուսի մեջ իրանց տեղ են առաջարկում, բայց ես տենց էլ պատասխանը չկարողացա ասել: Դու մի ասա, որ ծերերը չեն սիրում, որ իրանց տեղ են տալիս ավտոբուսում, որովհետեւ դու ցույց ես տալիս, որ իրանք ծեր են: Հիմա ասում եմ ինչ լավ կլներ, որ Հայաստանում էլ տենց մտածեին ու ես էլ հանգիստ խղճով գնայի տեղ հասնեյի: Ախր մենակ ասում են, որ ծեր են կամ թույլ սեռի ներկայացուցիչ են: Էլ չեն մտածում, որ մենք առավոտ վեցին ենք արթնանում ու մինչեւ եսիմ երբ ոտի վրա ենք ու մենք էլ հոգնել ունենք: Բայց դե էտ տեղ տալու հոգեբանությունը մեր մեջ մտած ա` առաջին դասարանից չգիտեմ Շարունակել կարդալ