Posts Tagged ‘ Հայաստան ’

Պարսկախեղդություն

خوش آمدید

Սաղ քաղաքը հիմա էս վիճակն ա: Արդեն պարսիկախեղդ ենք ըլնում: Հիմա որ Դարեհը սաղ ըլներ ու էսքան պարսիկի Հայաստանում տենար, իրան կթվար, թե Հայաստանը գրավել ա: Նենց տպավորություն ա, որ աշխարհում էլ ուրիշ տեղ չկա գնալու ու սաղ պարսիկները եկել են Հայաստան: Ախր դուք կարաք Թուրքիա ու Ադրբեջան էլ գնաք, ընդեղ էլ են թողում խմել: Ոնց որ աշխարհի սաղ խմիչքը ստեղ ըլնի, դրա համար են ստեղ գալիս: Ստեղ ինչ կա? Մենակ սար ու ձոր ա, ուրիշ ոչ մի բան: Եթե աղջիկների համար են գալիս, հանգիստ կարան չգան, որտեւ Թուրքիայում իրանց ուզածը ավելի շուտ կգտնեն, քան թե ստեղ: Իսկ ես գիտեմ, թե իրանց ուզածն ինչ ա: Անունով են պարսիկ ու մահմեդական, բայց դե տակը ինչքա~ն կեղտ կա: Մի կողմից էլ լավ ա, որ ստեղ են: Ասում են էս ժամանակ ա, որ մեր բյուջեն ծաղկում ա: Ասում են ամեն մեկը ամենաքիչը $5.000 ա ծախսում ստեղ: Սրանց պատճառով էլ գները հիմա բարձրանում են ու մենք` Հայաստանի քաղաքացիներս ենք տուժում: Նորմալ չկարգավորված տնտեսությունում ինչ ասես կատարվում ա ու ոչ մեկն էլ չի կարում կամ չի ուզում վերահսկի էտ ամեն ինչը: Քաղաքում ինչքան նորմալ կաֆե ու ակումբ կա, սաղի մենյուն պարսկերեն ա: Շարունակել կարդալ

Օգտագործեք մարշրուտկում, օգտակար ա :)

Տեղից տեղ գնալու համար սաղս էլ նստել ենք մարշրուտկա ու լսել ենք տարբեր արտահայտություններ, որոնք օգտագործում են, որպեսզի ասեն կանգառում մարշրուտկեն կանգնի: Շատ են ծիծաղալու դեպքերը: Շատ ա նաեւ բազմազանությունը: Երբ ասենք լրագրողները մեկ-մեկ հարցնում եմ, թե ինչ եք ասում էտ ժամանակ, սաղ սկսում են փիլիսոփայել ու անկապ գրական բաներ են ասում, բայց որ ձեռները ճար ըլնի, կոշիկները կհանեն ու կտան շոֆեռի գլխին, որ կանգնի: Մեկը ասում էր “Կանգառում կանգնեցրեք մեքենան”, “Վարպետ այստեղ կանգնեք” ու էլի նման բաներ: Հիմա անցումներն էլ են կանգառ դարձել: Տեղեր էլ կան, որ կանգառ չի ու “յեսիմ ինչ” անկապ բան ա: Շարունակել կարդալ

Կաշա´ռք, կաշա´ռք, մինչեւ վե´րջ

Երեւի էլի կասեք բողոքում ա, բայց դե ինչ արած: Չեմ կարա չբողոքեմ, երբ չորս կողմս անարդարություն ա ու կաշառակերություն: Էս անգամ էլ եմ ուզում գրեմ կաշառակերության մասին: Ուրեմն սենց.

Մի օր մարշրուտկով տուն եմ գնում, մեկ էլ լսում եմ, որ իմ հետեւում նստած երկու հոգի խոսում են կաշառակերությունից: Ես ականջներս “սրեցի” (գիտեմ լավ բան չի, բայց հետաքրքիր էր, թե ով էր էտ կաշառակերը): Նրանցից առաջինը երկրորդին ասում էր, որ իրա ընկերներից մեկը 20.000 դրամով քննությունը ստացել ա: Հիմա էլ ինքն ա քննության ու չգիտի փող տա, թե չէ: Երկրորդն էլ ասում էր, որ կաշառք տուր, որ դնի քննությունդ, բայց ցավն էն ա, որ մի անգամ տալիս ես, սովորում են ու էլի են ուզում: Պատմում էր նաեւ, որ մի անգամ դասախոսի հետ պայմանավորվել էին 25.000 դրամ, բայց 20.000 դրամ էին տվել ու տենց մի կերպ փրկվել էին: Բայց հետո վախենում էին, որ էտ 5.000 դրամը իրանց քթներից “կբերի”: Լավ չեմ հիշում, բայց ոնց որ տենց էլ եղել ա: Շարունակել կարդալ

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Երգ, թուրք, քյաբաբ…

Միացնում ես TV-ն ու ուզում ես մի հատ նորմալ հայկական երգ լսես: Որ ալիքը միացնում ես մի հատ կարգին ոչ երգ կա, ոչ երգիչ: Սաղ երգերը արհեստական, փողով գրած երգեր են “տառապյալ սիրո” մասին: Սաղ սիրո մասին են երգում` մեծից փոքր: Հա, հա, փոքրերն էլ են երգում, որ ծնողական սիրուց բացի ուրիշ սեր չգիտեն: Երգում են առանց հասկանալու, թե ինչ են երգում: “Շոուբիզնեսն” էլ ոնց որ Գրողների միությունն ըլնի, սաղ օրը կռվում են: Մեկը ասում ա կորցնում ենք մեր հայկականը, ավանդականը, մյուսն էլ ասում ա երիտասարդները զարգանում են ու չեն կարա մենակ ժողովրդական երգել: Ախր հիմա հազարից մեկն ա, որ կարում ա նորմալ երգի, թե չէ մնացածը անկապ կլկլում են ու դրանց էլ զոռով առաջ են տանում էն մարդիկ, ովքեր իբր հայկական “շոուբիզնեսի կնքահայրերն” են: Արդեն երգիչները ռեստորաններից ավելի շատ են, դրա համար էլ պիտի քյաբաբի բուդկեքում երգեն: Как раз Շարունակել կարդալ

Եւս մի անիմաստություն

Նորից Նոր տարի, նորից այն ամեն տարվա կրկնությունը, նորից սեղաններ, նորից հյուրեր, նորից առավոտվա տհաճ հոտը… Զզվում եմ… Ես տենց էլ չկարողացա հասկանալ Նոր տարվա իմաստը ու ինչի են նշում հենց դեկտեմբերի 31-ին: Ամեն վայրկյան Նոր տարի ա այդ վայրկյանից 1 տարի առաջվա համեմատ: Ուրեմն էլ ինչի ենք նշում հենց դեկտեմբերի 31-ին: Կամ ինչի Հայաստանում մեծ շուքով չեն նշում Սուրբ ծնունդը: Մենք լրիվ հակառակն ենք անում եւ փորձում ենք դրանով օրիգինալ երեւալ: Ամբողջ աշխարհը մեծ շուքով նշում է Սուրբ ծնունդը եւ դեկտեմբերի 31-ն էլ որպես երկրորդական են նշում: Այն իրանց մոտ ա, որ Սուրբ ծնունդը իսկական տոն ա, այլ ոչ թե ուտել-խմելու, կորած-մոլորված բարեկամներին տենալու, մի լավ կշտանալու եւս մեկ առիթ թաղումներից հետո: Ամբողջ տարին հայ ազգը աշխատում ա, աշխատում ա, ամբողջ տարին սոված ապրում ա, ինչ ա որ Նոր տարուն կարողանա Շարունակել կարդալ

Ամեն ինչ կատարյալ է

Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, երբ կարդում ես գրքերը կամ լսում ես դասախոսին, թվում է` ամեն ինչ կատարյալ է: Ես, սովորելով Տնտեսագիտական համալսարանում, ամեն օր լսում եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին եւ եթե ապրեմ իմ այդ լսածներով, ապա ինձ կթվա, որ ես ապրում եմ աշխարհի ամենադեմոկրատական եւ զարգացած երկրում, ուր չկա կաշառակերություն, ուր մարդիկ ստանում են այնքան աշխատավարձ, որ կարողանում են նորմալ ապրել եւ վայելում են իրենց վաստակած հանգիստը որեւէ հանգստյան գոտում, ուր թոշակառուները ստանում են այնքան թոշակ, որ կարողանում են հանգիստ վայելեն իրենց ծերությունը, ուր բոլորը պարտաճանաչ վճարում են հարկերը, ուր պետական բյուջեն չունի ճեղքվածք եւ ուր բոլորը հարգում են միմյանց: Գրեթե ամեն դասին դասախոսի հետ վիճում եմ, որ իր ասածները չեն վերաբերում Հայաստանին եւ դրանք կմնան մարդկության հավերժ երազանքը: Հայաստանում եթե կարողանային, ապա պետբյուջեն մի քանի հոգի կկիսեին իրար միջեւ: Ինչեւիցե, երբ կարդում կամ լսում եք դասախոսներին, ամեն ինչ արեք որպեսզի այդ ամենը կարողանաք իրագործել մեր երկրի համար եւ հանկարծ չկարծեք, որ նրանց ասած ամեն ինչ իրականում էլ է Շարունակել կարդալ