Posts Tagged ‘ Կասկադ ’

Արմենիքսյան հերթական հանդիպումն ու իմ օյինբազությունը

Հունվարի 22-ին տեղի ունեցավ Արմենիքս միկրոբլոգային համակարգի օգտվողների հերթական հանդիպումը: Էս անգամ արմենիքսցիներով գնացել էինք բոուլինգ խաղալու: Ասեմ, որ շատ լավ անցավ: Մթնոլորտը շատ ջերմ էր, մանավանդ, որ վիրտուալ շփումից հետո շփվում ես իրական կյանքում: Կյանքում մարդիկ ավելի հետաքրքիր են, ավելի ակտիվ ու աշխույժ: Հանդիպման ժամանակ պարզեցի, որ ես շատ էլ լավ եմ բոուլինգ խաղում, իսկ շատերն էլ առաջին անգամ էին խաղում, բայց առաջին անգամվա համար, ասեմ, որ լավ էլ խաղում էին: Խաղից հետո մնացինք 6 հոգով ու գնացինք բոլորի կողմից զզված, բայց իմ կողմից նրանց կոկտեյլը սիրված “Տաշիր պիցցա” :D: Կերանք, խմեցինք, մի լավ բողոքվեցինք, ոնց որ բլոգումս եմ ասում, հանուն Հայաստանի բարելավման: Շարունակել կարդալ

Քյառթուիզմ

Հավերժ թեմա Հայաստանում… ցավոք 😦

Ինչ զզվելի ա, երբ մի բան իրա իսկական ձեւով չի ու խառնված ա իրան հակառակ լրիվ մի բանի հետ: Սենց մի հատ օրինակ էլ Հայաստանում կա – հայերի անսահման ձգտումը դեպի Եվրոպա եւ քյառթուիզմը: Քաղաքով քո համար ման ես գալիս, մեկ էլ տենում ես մի հատ չափազանց եվրոպականացված ջահել աղջիկների կամ տղերքի ու իրանց կողքով քայլող մի քանի քյառթ ըկներներ, որ չգիտես, թե որտեղից են եկել ու հիմա վայելում են իրանց ազատությունը: Հետաքրքիրն էն ա, որ իրանք միշտ լինում են Versace, Armani կամ D&G սեւ շորերով: Երեւի մի հատ տենց ярмарка կա, ուր տրաֆարետի վրա գրած ա. “Հագուստ քյառթուների համար” կամ էլ առնում են հատուկ քյառթուների uniform: Ախր հեչ չի նայվում, որ հանկարծ Կասկադում կամ Օպերայի մոտ տենում ես իմ ասած նույն ջահելներին կամ մի սիրահար զույգի (էս բառը հենց ասում եմ, հիշում եմ ամուսնական մատանիները J) ու իրանց կողը նստած քյառթեր, ովքեր բացի սիրուն տեսարանը փչացնելուց ու էտ զարգացած ֆոնի վրա չերեւալուց, բարձր հռհռում են ու որ թարսի պես էլ տուրիստները Կենտրոնում շատ են, դրանք մեզ հավեսով խայտառակում են: Լավ, ասենք Շարունակել կարդալ

… ու այսպես ամեն օր …

… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա, Շարունակել կարդալ

Երեւանը վերեւից` ավելի հետաքրքիր

Երեւանի փողոցներով հաճախ ման գալու պատճառով շատ եմ լինում Կասկադում: Ինչքան էլ հոգնած լինեմ կամ ուղղակի ոտերիս վրա չկարողանամ կանգնեմ, հենց բարձրանում եմ Կասկադի վերեւը, ոնց որ միանգամից հանգստանամ: Չգիտեմ ընչից ա: Երեւի քաղաքը էտ ժամանակ աչքիս առաջ ա դրա համար կամ էլ, որ Կասկադում մեքենաների ձայնը չկա կամ շատ քիչ ա լսվում: Սիրում եմ Կասկադում նայեմ մարդկանց ու գուշակեմ, թե ով ինչ ա մտածում կամ որ հեռախոսով խոսում ա ինչ ա խոսում: Շարունակել կարդալ