Posts Tagged ‘ ժամ ’

… ու այսպես ամեն օր …

… Առավոտ: 6:00: Հեռախոսիս զարթուցիչը միացավ: Վեր կացա, անջատեցի, հեռախոսը, դրեցի կողքս, քնեցի: 6:07: Նորից նույնը: 6:20: Արդեն արթնացա, հագնվեցի, լվացվեցի, թեյեցի, դուրս եկա: Բժշկական կանգառի դիմացի կանգառում եմ, սպասում եմ 19 համարի երթուղայինին: Եկավ: Նորից լիքն է ու ես էլ ուշանում եմ: Ինչ արած, պիտի կանգնեմ` հանդուրժելով մոտ 1 տասնյակ կազմող հետույքներն ու մոտ 2 տասնյակ կազմող տարբեր հոտերի խառնուրդը, որը առավոտյան անտանելի է: Հասանք մոնումենտ` մի կին է նստում ում դունչը տգեղ փոսիկ ունի, հասանք Լամբադա` թեքվելուց բոլորը ընկնում են իրար վրա, Շարունակել կարդալ

Advertisements

Խառնված վիճակ

Ժամերը 1 ժամով հետ ենք տալիս: Ինչ հիշում եմ, էս օրերին ասում են, որ մի ժամ շատ կամ քիչ եմ քնելու: Երեւի էտ խոսքերը սաղին էլ ասել են ու մինչեւ օրս էլ ասում են: Էսքան ժամանակ ինձ շատ քիչ են հանդիպել մարդիկ, որ ճիշտ գիտեն` ժամերը երբ են փոխում ու 1 ժամով հետ են տալիս, թե առաջ: Էրեկ լուրերը նայելուց էլ հաղորդավարը շփոթվեց ու ասեց` 1 ժամով առաջ ենք տալիս, բայց հետո սխալը ուղղեց: Երեւի լրիվի մոտ էլ ըլնում ա էն, որ ժամերը փոխելու հաջորդ օրը մտածում են` հիմա ժամը 10-ն ա, ուրեմն էրեկ մի ժամով հետ էր կամ առաջ: