Posts Tagged ‘ զզվանք ’

Զզվում եմ…

Զզվում եմ, երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են:

Զզվում եմ, որ երբ մարշրուտկեն գալիս ա, հեռվից տենում եմ` մեջը տեղ կա ու որ դուռը բացում տենում եմ` մեջը տեղ չկա:

Զզվում եմ, որ ասում են. “Տգեղ աղջիկներ չկան, կան կույր տղաներ”: Ստեղ երեւի ավելի ճիշտ կլներ ճաշակին ընկեր չկա արտահայտությունը: Մի կողմից էլ ինչ եք հավայի ձեզ ձեւ տալիս, մի բանը որ տենց ա, ոնց կարաս ասես չէ: Հետո էլ ասում են` ինչ բնական ա, էդ բարոյական ա: Շարունակել կարդալ

Advertisements

Քյառթուիզմ

Հավերժ թեմա Հայաստանում… ցավոք 😦

Ինչ զզվելի ա, երբ մի բան իրա իսկական ձեւով չի ու խառնված ա իրան հակառակ լրիվ մի բանի հետ: Սենց մի հատ օրինակ էլ Հայաստանում կա – հայերի անսահման ձգտումը դեպի Եվրոպա եւ քյառթուիզմը: Քաղաքով քո համար ման ես գալիս, մեկ էլ տենում ես մի հատ չափազանց եվրոպականացված ջահել աղջիկների կամ տղերքի ու իրանց կողքով քայլող մի քանի քյառթ ըկներներ, որ չգիտես, թե որտեղից են եկել ու հիմա վայելում են իրանց ազատությունը: Հետաքրքիրն էն ա, որ իրանք միշտ լինում են Versace, Armani կամ D&G սեւ շորերով: Երեւի մի հատ տենց ярмарка կա, ուր տրաֆարետի վրա գրած ա. “Հագուստ քյառթուների համար” կամ էլ առնում են հատուկ քյառթուների uniform: Ախր հեչ չի նայվում, որ հանկարծ Կասկադում կամ Օպերայի մոտ տենում ես իմ ասած նույն ջահելներին կամ մի սիրահար զույգի (էս բառը հենց ասում եմ, հիշում եմ ամուսնական մատանիները J) ու իրանց կողը նստած քյառթեր, ովքեր բացի սիրուն տեսարանը փչացնելուց ու էտ զարգացած ֆոնի վրա չերեւալուց, բարձր հռհռում են ու որ թարսի պես էլ տուրիստները Կենտրոնում շատ են, դրանք մեզ հավեսով խայտառակում են: Լավ, ասենք Շարունակել կարդալ