Posts Tagged ‘ երիտասարդություն ’

Եվրոպայի օր: Երիտասարդական մրցույց

1950 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանը առաջարկեց պատերազմներից հոգնած Եվրոպային միացնել իրենց տնտեսական ներուժը: Այս առաջարկը պատմության մեջ հայտնի է որպես “Շումանի պլան” եւ այն դարձավ Եվրամիության հիմնաքարը: Հետագայում, երբ արդեն Եվրամիությունը կազմավորվել էր, մայիսի 9-ը հայտարարվեց որպես Եվրոպայի օր: Այն տոնախմբություններով նշում են Եվրամիության անդամ բոլոր երկրներում: 2006 թվականից այն նշվում է նաեւ Հայաստանում: Այս տարի Եվրոպայի օրվա հետ կապված կազմակերպվել է տեսահոլովակների երիտասարդական մրցույթ, որին մասնակցում եմ ես: Հիմա, խնդրում եմ քեզ, որ դու YouTube-ում Like անես էս վիդեոն: Նախապես ասում եմ մերսի, որովհետեւ վստահ եմ, որ դու կհավանես այն 🙂

AEGEE-Yerevan Եվրոպական ուսանողների ֆորումը սպասում է ձեզ

Ուզում եմ ձեզ ներկայացնել միջազգային կազմակերպություններից մեկի` AEGEE-ի (Association des Etats Généraux des Etudiants de l’Europe / European Students’ Forum) մասին: AEGEE-ն ուսանողական կազմակերպություն է, որը գործում է քաղաքային մակարդակով, այսինքն AEGEE-Yerevan, AEGEE-Paris եւ այլն: AEGEE-Yerevan-ը գործում է 2010 թվականի օգոստոսից, սակայն պաշտոնապես գրանցվել է 2010 թվականի նոյեմբերի 27-ին: Այն ունի մոտ 60 անդամ: Ընդհանրապես AEGEE-ն գործում է 1985 թվականից եւ արդեն ունի շուրջ 15000 անդամ Եվրոպայի 40 երկրների 200 քաղաքներում: AEGEE-ն բաց է բոլորի համար: AEGEE անդամները տարբեր տարիք (18-35 տարեկան), տարբեր մասնագիտություն եւ տարբեր հետաքրքրություն ունեցող երիտասարդներ են, ովքեր համախմբվել են մի գաղափարի շուրջ եւ ցանկանում են վերացնել ազգային, մշակութային եւ էթնիկ պատնեշները: AEGEE-Yerevan-ը բաժանված է աշխատանքային խմբերի, որը ավելի մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի երիտասարդները կողմնորոշվեն ըստ իրենց նախասիրությունների եւ գործեն նպատակաուղղված: Ամեն մի AEGEE անդամ ներգրաված է 1 կամ  2 աշխատանքային խմբում: Ամեն մի աշխատանքային խումբ ունի հատուկ ուղղվածություն, ինչպես օրինակ Տեղական միջոցառումների կազմակերպման աշխատանքային խումբը (LAWG): Շարունակել կարդալ