Posts Tagged ‘ Գինես ’

World’s longest aerial tramway in Armenia (CNN) (Video)

Շարունակել կարդալ

Advertisements

“Տաթեւի թեւերը”

Այսօր կայացավ Տաթեւի “Տաթեւի թեւեր” անունը կրող ճոպանուղու բացումը: “Տաթեւի թեւերը”, ունենալով 5760 մ երկարություն, համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին եւ այն արդեն գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում: Ճոպանղին միացնում է Հալիձոր եւ Տաթեւ գյուղերը եւ առավելագույն արագությունը 37 կմ/ժ է, իսկ մեկ ուղեւորության տեւողությունը` 11 րոպե: Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կերթևեկի մեկական տրամվայ՝ մինչև 25 ուղևոր տարողությամբ: Տրամվայները պահում են վեց ճոպաններ՝ երեքը յուրաքանչյուրի համար, որոնցից երկուսը պահում են, իսկ երրորդը հրում:

Ուշադրությո՜ւն, քաղցրասերներ!!!

Ի ուրախություն քաղցրասերների եւ  ի պատիվ հայերի` աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը պատրաստվել է Հայաստանում եւ այն արդեն գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ: Այն պատրաստվել է Grand Candy ընկերությունում եւ ունի 4410 կգ քաշ, 560 սմ երկարություն, 275 սմ լայնություն եւ 25 սմ բարձրություն: Աշխարհի ցանկացած կետից ցանկացած մարդ  կարող է համտեսել շոկոլադե սալիկը: Համտեսումը կկայանա այս շաբաթ օրը` 2010 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 18:30-ին Հանրապետության հրապարակում: Դե, ուրեմն կհանդիպենք  շաբաթ օրը Հանրապետության հրապարակումՇարունակել կարդալ