Posts Tagged ‘ ավտոբուս ’

Անսպասելի շաբաթ կամ շաբաթօրյակ Արագածի վրա

Մոտավորապես մի շաբաթ առաջ ընկերս ասեց, որ ժողի ֆակուլտետներից մեկը արշավ ա կազմակերպում դեպի Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի, տառերի պուրակ, Բյուրական, Ամբերդ: Որոշեցի գնալ: Գնալու նախորդ օրը լավ առեւտուր արեցինք: Էնքան հաց էինք առել, որ նորմալ ուտելով հաստատ մի շաբաթ կդիմանայինք: Հետներս վերցրեցինք ամեն ինչ ուտելու ու խմելու համար, բայց դրա փոխարեն ոչ մի բան չվերցրեցինք ժամանակ սպանելու համար: Նախապես որոշված էր, որ առավոտ 8-ին պիտի շարժվեինք, բայց դե հայերի ավանդկան ձգձգելու շնորհիվ հազիվ 9:30 շարժվեցինք: Իմ համար ամեն ինչ պարզ էր, թե ճանապարհին ինչ էր կատարվելու: Դրա համար էլ գնացի ու նստեցի դիմացը, որ իմ համար հանգիստ նկարահանեմ: Հասանք Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի: Նկարվեցինք, նկարհանվեցինք, մոմավառվեցինք (բացի ինձնից ու ընկերներիցս), մի քիչ ավելի շատ ծանոթացանք, տեսանք եւս մի քանի ընկերների ու շարժվեցինք դեպի տառերի պուրակ: Շարունակել կարդալ

Advertisements