Posts Tagged ‘ աչքակապություն ’

Հրանտ Դինք` Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ սփյուռքը՝ փոքր կղզիներ են

4 տարի առաջ հենց այս օրն էր, որ սպանվեց հայազգի լրագրող Հրանտ Դինքը: Նրա սպանությունը ուղղակի բազմաթիվ սպանություններից մեկն էր, բացառությամբ այն բանի, որ մեծ աղմուկ հանեց: Թուրքերը մինչ օրս էլ կատարում են բազմաթիվ սպանություններ ազգային հողի վրա: Ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել թուրք ազգին, որ այդպիսի բան չանեն, դա նրանց արյան մեջ է: Ինչպես եղել է 1915 թվականին, երբ կոտորվեց 1.500.000 հայ, այնպես էլ կոտորվում է այսքան տարիներ, ուղղակի ավելի քիչ թվով ու կամա-կամաց, որպեսզի աշխարհը չիմանա: Շարունակել կարդալ

Advertisements

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Հայկական ապրելակերպ

Հայերը սովորել են ապրել եւ ամեն կերպ պաշտպանել իրենց շահերը: Գրեթե բոլոր դեպքերում հայերը անում են միմիայն այն գործերը, որոնք ձեռնտու են իրենց: Նման օրինակ է նաեւ մեր քաղաքական համակարգը: Հայաստանում չկա իսկական քաղաքականություն, որը, օրինակ, կար Չերչիլի ժամանակ, ով, իսկապես, զբաղվում էր լուրջ քաղաքականությամբ, իսկ մեր “հանրապետությունում” քաղաքականությունը զուտ քող է, որի տակ կատարվում են գործարքներ, որոնք ընդհանրապես կապ չունեն քաղաքականության հետ: Բոլորս էլ երեւի գիտենք, թե որ գործարանը, որ հյուրանոցը, որ օբյեկտը ում է պատկանում, եւ միաժամանակ Սահմանադրությունում նշված է, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ չեն կարող զբաղվել բիզնեսով: Այստեղ մարդիկ պարզ եւ բացահայտ անում են այն ամենը, ինչը հակառակ է Սահմանադրությանը: Ցանկացած քաղաքական գործչի հարցազրույցը լսելիս կնկատեք, որ նա կտրականապես հերքում է իր` բիզնեսով զբաղվելը: Բայց եթե նրանք ապրում են միայն իրենց պետական աշխատավարձով, ապա ինչպես եւ նրանք գնում այդ ավտոմեքենաները, շենքերը եւ ամեն տարի հանգստանում Սեյշելյան կղզիներում: Դժվար թե նրանց պապերը Խորհրդային Հայաստանում կամ դրանից առաջ հարուստ եղած լինեին, ու իրենց հարստությունը մինչեւ մեր օրերը պահպանված լիներ: Ընտրությունների ժամանակ էլ ընտրում ենք նրան, ումից ավելի շատ ենք վախենում, եւ նրանք էլ օգտագործելով դա` անում են այն ամենը, ինչ ուզում են: Ցավոք սրտի այս կերպ է ամբողջ աշխարհում: Շարունակել կարդալ

Սխալ սխալի հետեւից: Ճի’շտ խոսենք

Առօրյա կյանքում շփվելով մարդկանց հետ ես շատ եմ նկատում, որ մարդիկ չեն կարողանում ճիշտ շփվել եւ իրենց մտքերը արտահայտել ճիշտ բառերով: Շատ փնտրելով` միգուցե կարողանաս գտնել այնպիսի մարդկանց, ովքեր իրենց խոսքում շատ քիչ են օգտագործում սխալ բառեր: Խոսքը այն մասին չէ, որ պետք է խոսենք գրական, որը փողոցում շատ տգեղ եւ ծիծաղելի է հնչում, այլ այն մասին, որ բառերը, որոնք մենք օգտագործում ենք մեր խոսքում, սխալ իմաստ են արտահայտում: Այդ բառերից են “հրավեր”-“հարվերք”, “մեղանչել”-“ապաշխարել”, “հանձին”-“հանձինս”, “վերաբերել”-“վերաբերվել”, “ի սրտե”-“սրտանց”-“ի սրտանց”, “այլք”-“այլոք”, “այլեւս”-“այսուհետ”:

Հրավեր-հրավերք

“Շնորհակալություն հրավերքի համար”: Այստեղ պետք է լինի “հրավեր”, այլ ոչ թե “հրավերք”: “Հրավեր”-ը հրավիրատոմսն է, հրավիրելու գործընթացը, իսկ “հրավերք”-ը հրավերների ամբողջությունն է, այսինքն խնջույքը: “Ք” վերջածանցը եկել է գրաբարից եւ բառին տալիս է հոգնակիի իմաստ, այդ պատճառով էլ “հրավերք”-ը նշանակում է հրավերների ամբողջություն: Շարունակել կարդալ

Հարգանքի բացակայություն

Վերջերս կարծես թե ակտիվացել են մեր բանակի շուրջը պտտվող պատմությունները, բայց, ցավոք սրտի, միայն վատ պատմությունները: Եթե սահմանում զինվոր է սպանվում, կարողանում ենք մեղադրել ազերիներին, ինչպես ՊՆ-ի այս հաղորդագրությունում, բայց երբ զինվոր է սպանվում երկրի ներսում, այդ ժամանակ ո՞ւմ մեղադրենք: Այդ ամեն ինչը գալիս է բանակում կարգուկանոն չլինելուց: Հայկական բանակում չկա սպայի եւ շարքային զինվորի այն հարգանքը կամ այն փոխհարաբերությունը, որոնք նշված են զինվորական կանոնադրությունում: Շարունակել կարդալ