Posts Tagged ‘ անծանոթ ’

Ծննդյան սպասումներ…

Քանի ծնունդիս օրը չի եկել, ուզում եմ գրեմ, թե ես իրան ոնց եմ պատկերացնում: Սկզբի համար ասեմ, որ ծնունդս մայիսի 1-ին ա: Անկախ օրվա անունից, մայիսի 1-ը համարվում ա ոչ աշխատանքային օր եւ ես դրա համար շատ եմ ուրախանում, բացի դրանից ինքը միշտ լուսավոր ու բարի օր ա եղել ու կլնի: Էս տարի սբ. Զատիկը խառնեց պլաններս: Քանի որ Զատիկը ապրիլի 24-ին ա ու դրա հաջորդ օրը` երկուշաբթին, նույնպես ոչ աշխատանքային ա, դրա համար էլ ապրիլի 30-ը (շաբաթ) աշխատանքային ա: Որոշել էի ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, մի քանի հատ սար հելնեինք, հետո էլ գետի ափին հայկական ձեւով հաց ուտեինք, բայց դե էս աննորմալ տոների պատճառով ոնց որ ժամանակի մեջ չենք տեղավորվում ու ես մայիսի 2-ին քննության եմ: Շարունակել կարդալ

Advertisements

Թե ոնց ընկա քաղմաս: Լրիվ ցնդել եմ…

Որոշել եմ քանի երազս հիշում եմ գրեմ, տեսեք ինչ անկապ բաներ են գլխիս մեջ բուն դրել: Ուրեմն սենց.

Երազիս մեջ ինձ, իմ նախկին դասարանցիներից 4 հոգու ու մեկ էլ մի քանի հոգու, ում ես չեմ ճանաչում, կանչել էին քաղմաս: Չգիտեինք ինչի համար էին կանչել, ոնց որ մեզ թվում էր, որ մեր տարիքայիններին ոնց կանչում են վայնկոմատ, նույն պատճառով էլ քաղմաս են կանչել: Քաղմասի տեղը միշտ շփոթում էինք ու չգիտեմ ոնց, էս անգամ շուտ գտանք: Մտանք ներս, մի հատ կնիկ էր ներսում, որը ոնց որ հավաքարարն էր: Հենց մտնում էիր, դիմացդ 2 սեղան էր, սեղանի մոտ` պատի կողմից, աթոռներ էին դրած, աջ կողմում պահարան էր (սծենկա կոչվածի նման մի բան, բայց ահավոր վիճակում), ձախ կողմում էլ ոնց որ դուռ կար, բայց միշտ փակ էր: Շարունակել կարդալ