Posts Tagged ‘ աղջիկ ’

19-ի աղջիկը

Կայարան: Սպասում եմ 19 համարի մարշրուտկին (իմ ամենասիրած մարշուտկեն ա, որտեւ հարմար գիծ ունի ու շոֆերներին էլ ճանաչում եմ, լավ մարդիկ են): Սպասում եմ, սպասում ու տենում եմ, որ 76-ը էլի զակատ արած տանում ա մարդկանց: Իմ մոտ էն տպավորությունն ա, որ 76-ի նստողները իրանց կյանքի մեջ մարշրուտկա չեն տեսել: Լավ ա գոնե, որ Զեյթունից եմ նստում, դատարկ ա ըլնում: Կոնկրետ չգիտեմ ուր եմ գնալու: Ինձ սպասում են ու որտեղ էլ ես իջնեմ, հաստատ 19-ը գնում ա: Վերջը եկավ: Հետեւի դուռը բացեցի ու բարձրացա: Շարունակել կարդալ

Advertisements

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Զզվում եմ…

Զզվում եմ, երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են:

Զզվում եմ, որ երբ մարշրուտկեն գալիս ա, հեռվից տենում եմ` մեջը տեղ կա ու որ դուռը բացում տենում եմ` մեջը տեղ չկա:

Զզվում եմ, որ ասում են. “Տգեղ աղջիկներ չկան, կան կույր տղաներ”: Ստեղ երեւի ավելի ճիշտ կլներ ճաշակին ընկեր չկա արտահայտությունը: Մի կողմից էլ ինչ եք հավայի ձեզ ձեւ տալիս, մի բանը որ տենց ա, ոնց կարաս ասես չէ: Հետո էլ ասում են` ինչ բնական ա, էդ բարոյական ա: Շարունակել կարդալ

Զիջել, թե Չզիջել, այս է խնդիրը

Մարշրուտկա նստելուց միշտ մտածում եմ, բա որ հիմա մի հատ տարիքով մարդ նստի կամ մի աղջիկ, տեղ տամ, թե չէ: Մի անգամ Հանրային ռադիոյով “Խելք խելքի” հաղորդման ժամանակ Ավետը ինձ հարց տվեց, թե ընչի Ֆինլանդիայում (լավ չեմ հիշում, կամ էլ Ֆինլադիայի հարեւան երկրներից մեկում) ծերերը չեն սիրում, որ ավտոբուսի մեջ իրանց տեղ են առաջարկում, բայց ես տենց էլ պատասխանը չկարողացա ասել: Դու մի ասա, որ ծերերը չեն սիրում, որ իրանց տեղ են տալիս ավտոբուսում, որովհետեւ դու ցույց ես տալիս, որ իրանք ծեր են: Հիմա ասում եմ ինչ լավ կլներ, որ Հայաստանում էլ տենց մտածեին ու ես էլ հանգիստ խղճով գնայի տեղ հասնեյի: Ախր մենակ ասում են, որ ծեր են կամ թույլ սեռի ներկայացուցիչ են: Էլ չեն մտածում, որ մենք առավոտ վեցին ենք արթնանում ու մինչեւ եսիմ երբ ոտի վրա ենք ու մենք էլ հոգնել ունենք: Բայց դե էտ տեղ տալու հոգեբանությունը մեր մեջ մտած ա` առաջին դասարանից չգիտեմ Շարունակել կարդալ