Archive for the ‘ Մշակույթ ’ Category

Պարսկախեղդություն

خوش آمدید

Սաղ քաղաքը հիմա էս վիճակն ա: Արդեն պարսիկախեղդ ենք ըլնում: Հիմա որ Դարեհը սաղ ըլներ ու էսքան պարսիկի Հայաստանում տենար, իրան կթվար, թե Հայաստանը գրավել ա: Նենց տպավորություն ա, որ աշխարհում էլ ուրիշ տեղ չկա գնալու ու սաղ պարսիկները եկել են Հայաստան: Ախր դուք կարաք Թուրքիա ու Ադրբեջան էլ գնաք, ընդեղ էլ են թողում խմել: Ոնց որ աշխարհի սաղ խմիչքը ստեղ ըլնի, դրա համար են ստեղ գալիս: Ստեղ ինչ կա? Մենակ սար ու ձոր ա, ուրիշ ոչ մի բան: Եթե աղջիկների համար են գալիս, հանգիստ կարան չգան, որտեւ Թուրքիայում իրանց ուզածը ավելի շուտ կգտնեն, քան թե ստեղ: Իսկ ես գիտեմ, թե իրանց ուզածն ինչ ա: Անունով են պարսիկ ու մահմեդական, բայց դե տակը ինչքա~ն կեղտ կա: Մի կողմից էլ լավ ա, որ ստեղ են: Ասում են էս ժամանակ ա, որ մեր բյուջեն ծաղկում ա: Ասում են ամեն մեկը ամենաքիչը $5.000 ա ծախսում ստեղ: Սրանց պատճառով էլ գները հիմա բարձրանում են ու մենք` Հայաստանի քաղաքացիներս ենք տուժում: Նորմալ չկարգավորված տնտեսությունում ինչ ասես կատարվում ա ու ոչ մեկն էլ չի կարում կամ չի ուզում վերահսկի էտ ամեն ինչը: Քաղաքում ինչքան նորմալ կաֆե ու ակումբ կա, սաղի մենյուն պարսկերեն ա: Շարունակել կարդալ

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Ճաշակին ընկեր չկա

Հիմա որ կողմը նայում ես, տենում ես, որ ճաշակն ու մտածողությունը Հայաստանում բացակայում ա: Ում նայում ես կամ ռաբիս ա լսում, կամ բլատնոյ: Շատերը կան, որ ռուսերեն ընդհանրապես չեն հասկանում, բայց իրանք “գողական” տղա են ու “գողական” տղեն պիտի բլատնոյ լսի: Մեկ-մեկ էլ ընենց են լսում, ոնց որ իրենց սրտի ամենահոգեհարազատ երգն ա ու էտ երգում արտահայտվում են վերին գաղափարներ կյանքի, մոր, հոր եւ այլնի մասին: Բայց դե սրանք չեն հասկանում, որ էն մարդիկ, ովքեր լսում են էդ երգերը, իսկականից կյանքի փորձ ունեցել են եւ այդ երգերը մինչեւ վերջ հասկանում են, այլ ոչ թե մեր քյառթերի նման, որ երաժշտությունը դզում ա կամ “լավ տղերքը” լսում են, դրա համար են լսում, որովհետեւ իրանք էլ են “լավ տղա” (անտանելի ա): Տենց չի: Կամ էլ մի հայի տեսել եք մինչեւ 30 տարեկան, որ ռեպ ա լսում ու բառերը Շարունակել կարդալ

Անբաժան ավանդական

Կյանքում շատերս ենք ներկա գտնվել խնջույքների, միջոցառումների, ուր մարդիկ ուտում, խմում, ուրախանում ու պարում են: Խոսքը այն սովորական խնջույքների, երեկույթների մասին է, ինչպիսիք են հարսանիքները, ծննդյան խնջույքները եւ այլն: Երբ հայերը մի լավ ուտում են ու խմում, այդ ժամանակ նրանց “քեֆերը միլիոն ա” լինում եւ սկսում են մինչեւ ոտքի վրա կանգնել չկարողանալը պարել: Բոլորս էլ տեսած կլինենք, թե ինչպես են պարում հայերը: Անպայման խնջույքների ժամանակ պետք է մի զույգ` աղջիկ ու տղա, լինի, որը մի այլ կերպ է պարում: Երեւի Շարունակել կարդալ

Երգ, թուրք, քյաբաբ…

Միացնում ես TV-ն ու ուզում ես մի հատ նորմալ հայկական երգ լսես: Որ ալիքը միացնում ես մի հատ կարգին ոչ երգ կա, ոչ երգիչ: Սաղ երգերը արհեստական, փողով գրած երգեր են “տառապյալ սիրո” մասին: Սաղ սիրո մասին են երգում` մեծից փոքր: Հա, հա, փոքրերն էլ են երգում, որ ծնողական սիրուց բացի ուրիշ սեր չգիտեն: Երգում են առանց հասկանալու, թե ինչ են երգում: “Շոուբիզնեսն” էլ ոնց որ Գրողների միությունն ըլնի, սաղ օրը կռվում են: Մեկը ասում ա կորցնում ենք մեր հայկականը, ավանդականը, մյուսն էլ ասում ա երիտասարդները զարգանում են ու չեն կարա մենակ ժողովրդական երգել: Ախր հիմա հազարից մեկն ա, որ կարում ա նորմալ երգի, թե չէ մնացածը անկապ կլկլում են ու դրանց էլ զոռով առաջ են տանում էն մարդիկ, ովքեր իբր հայկական “շոուբիզնեսի կնքահայրերն” են: Արդեն երգիչները ռեստորաններից ավելի շատ են, դրա համար էլ պիտի քյաբաբի բուդկեքում երգեն: Как раз Շարունակել կարդալ

…վերջապես հաղթեցինք… :) (Video)

Երեկ ամբողջ հայությունը նշում էր հայազգի Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը 8-րդ մանկական Եվրատեսիլ 2010-ում: Հետաքրքիրն այն է, որ այսքան ժամանակ, երբ հայերը  մասնակցել են, չեն կարողացել որեւէ լուրջ արդյունք ունենալ (իհարկե բացառությամբ “Արեւիկ”-ի Լուարայի, ովքեր զբաղեցրեցին 2-րդ տեղը) եւ միշտ գրավել ենք 8-րդ տեղը: Հիմա տեղերը փոխվել են եւ արդեն ոչ թե 1-ին անգամ զբաղեցնում ենք 8-րդ տեղը, այլ 8-րդ մանկական Եվրատեսիլի ժամանակ զբաղեցնում ենք 1-ին տեղը: Ինչ որ է, այսօր եվս մեկ անգամ ամբողջ հայ ազգով ի սրտե ուրախանում ենք մեր 12-ամյա Վլադիմիր Արզումանյանի հետ միասին իր հաղթանակով: Ի սրտե շնորհավորում եմ քեզ Վլադիմիր ջա…ան: Ասեմ նաեւ, որ Վլադիմիրը ներկայացել էր “Մամա” երգով եւ այդ կախարդական բառի եւ իր տաղանդի շնորհիվ գրավեց 1-ին տեղը 120միավորով` իր հետեւում թողնելով Ռուսաստանի, Սերբիայի ու եւս 11 երկրի մասնակիցներին: Համերգից հետո հարցազրույցում նա պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ ինքն իրեն աստղ չի համարում, ինքը սովորական մարդ է եւ աստղերը միայն երկնքում են: Իսկ այն հարցին , թե ինչ կուզեր` իրեն նվիրեին հաղթանակի առթիվ, նա պատասխանել է. Շարունակել կարդալ

Երեւանը վերեւից` ավելի հետաքրքիր

Երեւանի փողոցներով հաճախ ման գալու պատճառով շատ եմ լինում Կասկադում: Ինչքան էլ հոգնած լինեմ կամ ուղղակի ոտերիս վրա չկարողանամ կանգնեմ, հենց բարձրանում եմ Կասկադի վերեւը, ոնց որ միանգամից հանգստանամ: Չգիտեմ ընչից ա: Երեւի քաղաքը էտ ժամանակ աչքիս առաջ ա դրա համար կամ էլ, որ Կասկադում մեքենաների ձայնը չկա կամ շատ քիչ ա լսվում: Սիրում եմ Կասկադում նայեմ մարդկանց ու գուշակեմ, թե ով ինչ ա մտածում կամ որ հեռախոսով խոսում ա ինչ ա խոսում: Շարունակել կարդալ