Archive for the ‘ Հարցում ’ Category

ArmNet Awards: “Հայկական” կամ խայտառակ քվեարկություն

Էրեկ ման եմ գալիս բլոգներով ու համարյա սաղ տեղ գրած ա ArmNet Awards-ի մասին: Համարյա սաղ ասում են քվեարկիր իմ կայքի կամ բլոգի օգտին, ձեր ձայնը շատ կարեւոր ա, մենք արդեն շատ ձայն ունենք: Մի քանիսը արդեն իրանց ձայների վիճակագրությունն են ցույց տալիս: Ով ոնց կարողանում ա ասում ա, որ քվեարկեն իրա օգտին: Բայց դե ամբողջ ինտերնետում չի կարա մի հարց ըլնի, որ սաղ համաձայն ըլնեն դրա հետ: Նայում, նայում եմ ու տենամ, որ մի քանի հոգի էլ բողոքում են մրցանակաբաշխությունից: Շարունակել կարդալ

Բանավեճի բանաձեւ blog.banadzev.com-ից

Բանավեճի բանաձեւ.

Երբ դեռ <<Բանաձեւ>> չէի եկել, իմ ամենասիրած բլոգը blog.banadzev.com-ն էր: Ամեն օր մտնում էի, կարդում, հետո գրում, բանավիճում: Եկա <<Բանաձեւ>> ու էլի ոչ մի բան չփոխվեց` կրկին կարդում եմ գործընկերներիս գրածները, գրում եմ ու բանավիճում: Այս ամբողջ ընթացքում նկատել եմ մի օրինաչափություն, որը ոչ միայն հատուկ է մեր ընթերցողների, այլ մեր հայրենակիցների մոտ. մենք չենք սիրում կամ չենք կարողանում բանավիճել` լինի տանը, փողոցում, աշխատանքի վայրում, թե ինտերնետում:

debateԵրբ մեկը այլ կարծիք է հայտնում, որի հետ մենք համաձայն չենք, դնում ու <<քլնգում>> ենք այդ կարծիքի հեղինակին: Մենք չենք բանավիճում, մենք կռվում ենք, իսկ դրանք սարսափելի տարբեր բաներ են: Ես ինտերնետը փորփրել ու հայտնաբերել եմ բանավեճի 10-ը կանոն: Կարծում եմ` օգտակար կլինի բոլորիս համար ու այսքանից հետո գոնե այս բլոգում առողջ բանավեճ կկազմակերպենք` առանց վիրավորելու ու առանց հեգնելու: Շարունակել կարդալ

Հարցում Ν1