Archive for the ‘ Կոռուպցիա ’ Category

Կաշա´ռք, կաշա´ռք, մինչեւ վե´րջ

Երեւի էլի կասեք բողոքում ա, բայց դե ինչ արած: Չեմ կարա չբողոքեմ, երբ չորս կողմս անարդարություն ա ու կաշառակերություն: Էս անգամ էլ եմ ուզում գրեմ կաշառակերության մասին: Ուրեմն սենց.

Մի օր մարշրուտկով տուն եմ գնում, մեկ էլ լսում եմ, որ իմ հետեւում նստած երկու հոգի խոսում են կաշառակերությունից: Ես ականջներս “սրեցի” (գիտեմ լավ բան չի, բայց հետաքրքիր էր, թե ով էր էտ կաշառակերը): Նրանցից առաջինը երկրորդին ասում էր, որ իրա ընկերներից մեկը 20.000 դրամով քննությունը ստացել ա: Հիմա էլ ինքն ա քննության ու չգիտի փող տա, թե չէ: Երկրորդն էլ ասում էր, որ կաշառք տուր, որ դնի քննությունդ, բայց ցավն էն ա, որ մի անգամ տալիս ես, սովորում են ու էլի են ուզում: Պատմում էր նաեւ, որ մի անգամ դասախոսի հետ պայմանավորվել էին 25.000 դրամ, բայց 20.000 դրամ էին տվել ու տենց մի կերպ փրկվել էին: Բայց հետո վախենում էին, որ էտ 5.000 դրամը իրանց քթներից “կբերի”: Լավ չեմ հիշում, բայց ոնց որ տենց էլ եղել ա: Շարունակել կարդալ

Advertisements

Հավերժ “Mea Culpa”

Էսօր ինտերնետը փորփրում էի ու պատահական “Mea Culpa” ներկակայացման մասին նյութ տեսա: Հետո էլ վիդեո տարբերակը նայեցի: “Mea Culpa”-ի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերին ու արդեն 8 տարի է, ինչ այն դահլիճներ է լցնում: Ներկայացումը թատրոնում մի քանի անգամ արդեն տեսել եմ եւ դեռ չեմ ձանձրացել, ու ամեն անգամ դահլիճը լիքն է եղել: Կարծես ամեն անգամ նոր արտահայտություններ եմ լսում, որոնք մեկը մյուսից ավելի լավ են արտահայտում Հայաստանի այժմյան ողբալի վիճակը: Կարծես ամեն մի արտահայտություն իմ հոգու խորքից լինի: Կարծես ամեն մի արտահայտություն լինի այն խոսքը, որը շատ հաճախ վախենում ենք մենք բարձրաձայն արտահայտել: Այ վախն է հիմնական պատճառը, որ մենք հիմա այս ողբալի վիճակում ենք գտնվում: Շատ կարծիքներ եմ կարդացել “Mea Culpa” ներկայացման մասին. ոմանք լավ են արտահայտվել, ոմանք` վատ: Բայց դա էական չէ: Էականն այն է, որ այդ ներկայացման ամեն մի բառ ճշգրիտ արտահայտում է մեր վիճակը: Ներկայացման ժամանակ հյուր եկող տարբեր ժամանակների ականավոր դեմքերը փորձում են բացատրել մեր ողբալի վիճակի ինչ որ մի մաս: Այդ մարդիկ շատ դիպուկ են ընտրված, եւ ամեն մեկը խոսում է իր բնագավառի մասին: Հատկապես տպավորիչ են Նապոլեոնի խոսքերը, ով խոսում է հայկական բանակի մասին: Խոսում է այն մասին, թե ինչպիսի անարդարություններ են տեղի ունենում այս վերջին 20 տարիների ընթացքում, սակայն ներկայացման մեջ 2015 թվականն է, ու Նապոլեոնի խոսքերից հասկացվում է, որ այս հաջորդ 5 տարիների ընթացքում էլ է տեղի ունենալու նույն անարդարությունները: Շարունակել կարդալ

Ամեն ինչ կատարյալ է

Մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, երբ կարդում ես գրքերը կամ լսում ես դասախոսին, թվում է` ամեն ինչ կատարյալ է: Ես, սովորելով Տնտեսագիտական համալսարանում, ամեն օր լսում եմ Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին եւ եթե ապրեմ իմ այդ լսածներով, ապա ինձ կթվա, որ ես ապրում եմ աշխարհի ամենադեմոկրատական եւ զարգացած երկրում, ուր չկա կաշառակերություն, ուր մարդիկ ստանում են այնքան աշխատավարձ, որ կարողանում են նորմալ ապրել եւ վայելում են իրենց վաստակած հանգիստը որեւէ հանգստյան գոտում, ուր թոշակառուները ստանում են այնքան թոշակ, որ կարողանում են հանգիստ վայելեն իրենց ծերությունը, ուր բոլորը պարտաճանաչ վճարում են հարկերը, ուր պետական բյուջեն չունի ճեղքվածք եւ ուր բոլորը հարգում են միմյանց: Գրեթե ամեն դասին դասախոսի հետ վիճում եմ, որ իր ասածները չեն վերաբերում Հայաստանին եւ դրանք կմնան մարդկության հավերժ երազանքը: Հայաստանում եթե կարողանային, ապա պետբյուջեն մի քանի հոգի կկիսեին իրար միջեւ: Ինչեւիցե, երբ կարդում կամ լսում եք դասախոսներին, ամեն ինչ արեք որպեսզի այդ ամենը կարողանաք իրագործել մեր երկրի համար եւ հանկարծ չկարծեք, որ նրանց ասած ամեն ինչ իրականում էլ է Շարունակել կարդալ

Մանդարիններն ու խիղճս

Նախորդ post-երումս (Անառողջ կրթություն, Մեղմ ասած` թարախակալած Հայաստան, Արդեն զզվցրեցիք… ինչքան կարելի ա) գրել եմ մեր դասախոսներից մեկի մասին: Էսօր էլ եմ ուզում գրեմ իրա մասին, բայց էն նույն բանը չեմ ուզում ասեմ, այլ լրիվ հակառակը:

Էսօր զանգը տվեց ու սպասում ենք, որ ինքը գա: Կուրսեցիներս մանդարին էին առել ու բերել: Կուրսով ուտում էինք: Ես էլ ասում էի կճեպները պահենք, որ իրան խփենք (կատակով) :D: Երբ մտավ լսարան, արեց իրան հատուկ շարժումները` ձեռի գիրքը մատյանների հետ դրեց սեղանին, հետո վերցրեց, դրեց ամբիոնի վրա: Ես էտ ժամանակ կուրսեցիներիս հետ “բացել” էր իրա վրա, երբ տեսա` արագ դուրս գնաց: Կուրսեցիներս ասեցին` իրան վատ ա զգում: Էլի սկսեցի վրեն “բացել”: Հետ եկավ լսարան: Ցածր էր խոսում: Զգացի` արդեն վարի ա էթում: Չէր գոռում, իրա ձեւով հումոր էր անում ու մենակ ինքը ծիծաղում: Կամաց-կամաց դզվում էր: Էսօր խախանդ էր: Երեւի բացակաները շատ էին, դրա համար: Շարունակել կարդալ

Արդեն զզվցրեցիք… ինչքան կարելի ա

Այսօր մտել էի ամբիոն, որպեսզի բողոքարկեմ քննության իմ գնահատականը: Երկուշաբթի հանձնեցինք քննությունը եւ արդյունքները իմացանք հաջորդ օրը: Թեստը բաղկացած էր 1 տեսական հարցից եւ 2 խնդրից: կուրսի մեծ մասը, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնի, հենց սկզբից գրեց խնդիրները: Խնդիրները այնքան հեշտ էին, որ անգամ ամենավատ սովորող ուսանողը կարողացավ դրանք ճիշտ եւ առանց սխալների գրել, դե էլ չեմ ասում մի քիչ կամ շատ լավ սովորողների մասին, ովքեր 5 րոպեում կարող էին գրել: Երբ հայտնեցին գնահատականները, պարզվեց, որ երբ բոլորս գրել էինք նույն բանը եւ, ընդ որում, ճիշտ, ստացել ենք տարբեր գնահատականներ: Այսօր մտա բողոքարկելու: Բացեցի գրավորս, տեսա, որ այնտեղ ոչ մի նշան չկա, որը ինձ կտեղեկացներ, որ սխալ եմ գրել: Դասախոսին ասում եմ.

-Սխալ չեմ արել` ինչի՞ ես ցածր գնահատել (արդեն այն աստիճանի էր հասցրել, որ “դու”-ով էի խոսում):

-Եթե ցածր եմ դրել, ուրեմն մի սխալ ես արել:

-Լավ, եթե սխալ եմ արել, ուրեմն ցույց տուր:

Նայում է, նայում է, ոչինչ չի գտնում (ոնց որ արյունը գլխին տար): Շարունակել կարդալ

Առաջին քայլ, երկրորդ քայլ, …

Ես 2 տարի առաջ ստեղծեցի իմ առաջին բլոգը, այն էլ զուտ հետաքրքրությունից ելնելով: Մինչեւ վերջերս ոչ մի բան չէի բլոգել եւ միայն վերջերս սկսեցի բլոգել ու ինձ սկզբից թվում էր, թե ոչինչ չէր ստացվի, բայց արի ու տես… Շարունակել կարդալ

Մեղմ ասած` թարախակալած Հայաստան

Նախորդ post-ում ասեցի, որ քննության եմ:

Ուրեմն այսօր գնացի քննության: Նստեցի մի այնպիսի տեղ, որտեղից կարող էի լավ սովորողներից մի բան հարցնել: Ասեմ, որ մի քանի բան պարապել էի, եւ քննությունը այս անգամ լինելու էր թեստային: Թեստային լինելը մի քիչ հուսադրում էր բարձր գնահատական ստանալու ու լուծարքից մի կերպ փրկվելու համար: Երբ թեստերը հանձնեցին, առաջին հայացքից հեշտ էր թվում եւ այդպես էլ կար: Թեստը բաղկացած էր տասը հարցից, եւ հարցերից մի քանիսը շատ հասարակ էին, եւ, ասենք, պատմության բաժնից մի ուսանող հանգիստ կարող էր այդ հարցերին պատասխանել: Ասել էի, որ երբ նրա գրածների մեջ սխալ եմ գտնում` կարծես արյունը գլխին է տալիս: Այս անգամ էլ թեստերի մեջ մի քանի հատ սխալ գտա եւ նա արդեն կամաց-կամաց սկսում էր համբերությունից դուրս գալ: Ես հասցրել էի ընթացքում մի քանի հարց գրել` մի քանիսը ինքնուրույն, մի քանիսն էլ օգնելով: Պատասխանելով ինը հարցերին` հասա տասներորդին: Այդ հարցը մի փոքր խճճված էր իմ` վիճակագրության կողմից մի քիչ անգրագետ Շարունակել կարդալ