Archive for the ‘ Ռեկորդներ ’ Category

World’s longest aerial tramway in Armenia (CNN) (Video)

Շարունակել կարդալ

Advertisements

“Տաթեւի թեւերը”

Այսօր կայացավ Տաթեւի “Տաթեւի թեւեր” անունը կրող ճոպանուղու բացումը: “Տաթեւի թեւերը”, ունենալով 5760 մ երկարություն, համարվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին եւ այն արդեն գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում: Ճոպանղին միացնում է Հալիձոր եւ Տաթեւ գյուղերը եւ առավելագույն արագությունը 37 կմ/ժ է, իսկ մեկ ուղեւորության տեւողությունը` 11 րոպե: Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կերթևեկի մեկական տրամվայ՝ մինչև 25 ուղևոր տարողությամբ: Տրամվայները պահում են վեց ճոպաններ՝ երեքը յուրաքանչյուրի համար, որոնցից երկուսը պահում են, իսկ երրորդը հրում:

321.562.056 մա՞րդ է դիտել

YouTube-ը տարին մեկ անգամ որոշում է, թե որ տեսահոլովակն է ամենաշատ դիտվածը եւ ամեն անգամ առաջին տեղը գրաված տեսահոլովակի դիտումների քանակը զգալիորեն մեծանում է: YouTube-ի ստեղծման պահից մինչ օրս ամենաշատ դիտված տեսահոլովակը Justin Bieber — Baby ft. Ludacris հետ տեսահոլովակն է, որը ընդհանուր առմամբ դիտել է 321.562.056 մարդ:

Բնակարան 306.5 մլն. դոլարո՞վ

Մոնակոյի La Belle Epoque շենքում վաճառվել է աշխարհի ամենաթանկ բնակարանը 306.5 մլն. դոլարով: Երկհարկանի բնակարանի ընդհանուր մակերեսը 1600 քառակուսի մետր է: Այս վաճառքը անշարժ գույքի շուկայում համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց: