Անսպասելի շաբաթ կամ շաբաթօրյակ Արագածի վրա


Մոտավորապես մի շաբաթ առաջ ընկերս ասեց, որ ժողի ֆակուլտետներից մեկը արշավ ա կազմակերպում դեպի Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի, տառերի պուրակ, Բյուրական, Ամբերդ: Որոշեցի գնալ: Գնալու նախորդ օրը լավ առեւտուր արեցինք: Էնքան հաց էինք առել, որ նորմալ ուտելով հաստատ մի շաբաթ կդիմանայինք: Հետներս վերցրեցինք ամեն ինչ ուտելու ու խմելու համար, բայց դրա փոխարեն ոչ մի բան չվերցրեցինք ժամանակ սպանելու համար: Նախապես որոշված էր, որ առավոտ 8-ին պիտի շարժվեինք, բայց դե հայերի ավանդկան ձգձգելու շնորհիվ հազիվ 9:30 շարժվեցինք: Իմ համար ամեն ինչ պարզ էր, թե ճանապարհին ինչ էր կատարվելու: Դրա համար էլ գնացի ու նստեցի դիմացը, որ իմ համար հանգիստ նկարահանեմ: Հասանք Մուղնու սբ. Գեւորգ եկեղեցի: Նկարվեցինք, նկարհանվեցինք, մոմավառվեցինք (բացի ինձնից ու ընկերներիցս), մի քիչ ավելի շատ ծանոթացանք, տեսանք եւս մի քանի ընկերների ու շարժվեցինք դեպի տառերի պուրակ: Հասանք: Անձրեւը սատկցնում էր: Սաղ ցեխ էր ու մենք էլ թեթեւ ու գարնանաամառային հագնված իջանց ավտոբուսից: Գնացինք սովորության համաձայն տառերի մոտ նկարվելու: Սաղս մինչեւ ծնկներս ցեխ էինք եղել: Հազիվ մի կերպ մաքրվեցինք ու շարժվեցինք դեպի Բյուրական: Քանի որ Արագածի վրա էինք, սովորական էր, որ տարվա էս եղանակին ձյուն կլներ: Տեղ-տեղ թեթեւ ձյուն էր ու ավտոբուսը նորմալ գնում էր: Սարի վրից հալած ջուրը իրա հավեսին իջնում էր: Գնացինք-գնացինք ու մեկ էլ տեսանք ձյունը մի քիչ շատ ա: Շոֆեռը ռիսկի դիմեց ու … полный газ:  Ավտոբուսը ճանապարհից դուրս հելավ ու ընկավ ցեխերի մեջ: Ստեղից ընդհանրապես էլ չկարացավ դուրս գա: Տենց 3 ժամ մենք ավտոբուսը փորձում էինք ավտոբուսը դուրս հանեինք, բայց դե պարզ էր, որ ոչ մի բան չէր ստացվի: Թարսի պես էլ նորմալ անտենա էլ չկար, որ մի բան կանչեինք ու մեզ հաներ ըտեղից: Վերջը զանգեցին ու մեկը 2 հատ լապատկա բերեց: Դրանով ճանապարհի համարյա սաղ ձյունը մաքրեցինք: Նենց տպավորություն էր, որ Արագածի վրա շաբաթօրյակ էինք կազմակերպել: Էս ճանապարհին մնալը օրվա գլխավոր իրադարձությունն էր: Հաստատ էսի ավելի լավ էր, քան Ամբերդ կամ Բյուրական գնալը: Ափսոս որ գիշերը չմնացինք: Տենց վափշե լավ կլներ: Էն որ տառերի պուրակում սաղս ցեխ էինք եղել, ստեղ էլ սաղս ձյուն եղանք ու սաղ ցեխը մաքրվեց: Բայց դե սաղիս ոտերը ջուր էր եղել ու սառել էինք: Երբ, հազիվ, շարժվեցինք, սաղս կպել էինք ավտոբուսի փեչերին, որ տաքանանք: Ես էլ կեդ էի հագել ու ստիպված կեդերս փռեցի, որ չորանա 🙂 Ասինք, որ մեր ծրագիրը ձախողվեց, ուրեմն գնանք Աշտարակի ձոր: Գնացինք ընդեղ ու ամբողջ ժամանակը սաղս ծախսել ենք ճոճորանների վրա: Սենց աննորմալ անցավ մեր արշավը ու հետ եկանք տուն: Հենց հասանք տուն, գնացի մի քանի հոգիՆԵՐԻ տենալու: Իրանց էլ տեսա ու գնացի խմելու: Խմելուց հետո էլ քնեցի, որտեւ շատ հոգնած էի: Առավոտ երբ արթնացա, ասեցին, որ քնիս մեջ խոսացել ու երգել եմ 😀 Դե կարար տենց բան ըլներ հասկանալի եւ վերը նշված պատճառներով 😉

Advertisements
    • T-Go
    • Ապրիլի 10th, 2011

    ara Vahagn es inch mi shuxur es anum ))))

    • Ընչի? Որ Արենն ա ասել կարդաս, դրա համար? :ԴԴԴԴ

    • Shushan
    • Ապրիլի 19th, 2011

    ”Իմ համար ամեն ինչ պարզ էր, թե ճանապարհին ինչ էր կատարվելու: Դրա համար էլ գնացի ու նստեցի դիմացը”- էս նախադասությունն ինձ սպանեց :))))))))))))

    • Խի? 🙂

  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: