Ծննդյան սպասումներ…


Քանի ծնունդիս օրը չի եկել, ուզում եմ գրեմ, թե ես իրան ոնց եմ պատկերացնում: Սկզբի համար ասեմ, որ ծնունդս մայիսի 1-ին ա: Անկախ օրվա անունից, մայիսի 1-ը համարվում ա ոչ աշխատանքային օր եւ ես դրա համար շատ եմ ուրախանում, բացի դրանից ինքը միշտ լուսավոր ու բարի օր ա եղել ու կլնի: Էս տարի սբ. Զատիկը խառնեց պլաններս: Քանի որ Զատիկը ապրիլի 24-ին ա ու դրա հաջորդ օրը` երկուշաբթին, նույնպես ոչ աշխատանքային ա, դրա համար էլ ապրիլի 30-ը (շաբաթ) աշխատանքային ա: Որոշել էի ընկերներիս հետ քաղաքից դուրս գնալ, մի քանի հատ սար հելնեինք, հետո էլ գետի ափին հայկական ձեւով հաց ուտեինք, բայց դե էս աննորմալ տոների պատճառով ոնց որ ժամանակի մեջ չենք տեղավորվում ու ես մայիսի 2-ին քննության եմ:

Միշտ էլ չեմ սիրել ծնունդիս օրը տունն ըլնեմ, մի տեսակ ձանձրալի ա: Դրա փոխարեն ուզում եմ, որ ընկերներիս կամ թեկուզ անծանոթների հետ անցկացնեմ ու կարեւոր չի, թե որտեղ, մենակ թե հայկական տրադիցիոն ծնունդ չլնի:

Ծնունդիս օրը ես մենակ ՍՐՏԱՆՑ շնորհավորանքներ եմ ուզում իմ ուզած մարդկանցից: Իրանք էտքան էլ շատ չեն, դրա համար կարեւոր ա իրանց շնորհավորանքները: Էտ շնորհավորանքները կապ չունեն ինչ ձեւով կլնեն, մենակ թե ՍՐՏԱՆՑ ըլնեն:

Մի բան էլ կա: Շատ լավ բան կա: Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար շատ լավ բան ա: Մայիսի 1-ին, ծնունդիս օրը երեւի հանրությունը կծանոթանա իմ նոր կայքի հետ 🙂

Advertisements
  1. կայքի մոմենտները լավ ես մտածել ;))))

    • 😉

  2. :ՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊՊ

  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: