Ամենավատ ու ամենաբացասական մարդիկ: Նեռվայնություն


Այս ստեղ պետք ա գալիս LiveJournal-ը, որտեւ ինքն ա կարում գրի մարդու տրամադրությունը:

Արդեն քանի օր ա, որ նախկին Վահագից էդքան էլ բան չի մնացել: Կարող ա արտաքինից նույնն եմ ու ցույց չեմ տալիս, բայց հաստատ կարամ ասեմ, որ հետս մի բան ըլնում ա: Կոնկրետ չգիտեմ ինչ ա, բայց հաստատ էն չի, ինչ որ դուք մտածում եք: Բլոգիս կարդացողները կապ չունեն իրանց մտածածի հետ ու ես էլ էտի ցույց չեմ տալիս: Սաղին թվում ա, որ եթե քեզ միշտ ուրախ տրամադրության մեջ են տենում, ուրեմն տենց էլ կա իրականում ու միշտ ու դու ապրում ես անհոգ կյանքով ու չես էլ տենում շուրջդ ինչ ա կատարվում: Կյանքը միշտ էլ ծայրահեղություն ա, ուղղակի էտի նկատել ա պետք: Մի քանի օր առաջ լսեցի (չնայած գիտեի ու էլի եմ լսել), որ նեռվայնացնում են էն մարդիկ, ում սիրում ես (հանկարծ էն վերեւինը էլի չմտածեք, կամ էլ մտածեք, դուք գիտեք), հարգում ես, …: Էս պոստս հիմա շատերն են կարդում, գիտեմ, բայց դե հաստատ գիտեմ, որ չի կարդում էն մարդը, ով պետք ա: Արդեն քանի օր ա, որ չի անցնում էս վիճակը: Շատ վատ ա: Ուզում եմ էս շաբաթվա մեջ էս վիճակիս վերջը տամ: Էս վիճակիս մեղավորներին ես գիտեմ (հիմնականում): Իրանք ոչ միայն օնլայն մարդիկ են, այլ նաեւ օֆֆլայն: Իրանցից ես ահավոր եմ զզվում ու նեռվայնանում եւ ոչ միայն ես: Իրանք իսկականից շատ բացասական են ու փչացնում են էն ամեն ինչը, ինչին ձեռ են տալիս: Ինչքան աշխատում եմ տենց մարդկանցից հեռու մնամ, չի ստացվում: Մի խոսքով, էս նեռվային վիճակը մի ձեւ հաղթահարել ա պետք ու ինչքան հնարավոր ա շուտ:

 

Advertisements
    • Ann
    • Փետրվարի 19th, 2011

    Վահագ իսկ եթե դու փորձոես ուշադրություն չդարձնես, չի ստացվում???

    • Հա բայց հո չեմ կարա սաղ կյանքս ուշադրություն չդարձնեմ: Վերջիվերջո մարդ եմ 🙂

    • Ann
    • Փետրվարի 19th, 2011

    Բայց եթե մարդուն անընդհատ առհամարում ես, ընթացքում էդ մարդը իրա տեղը հասկանումա

    • Իսկ եթե էտի մարդ չի ու մարդիկ են?

    • Ann
    • Փետրվարի 19th, 2011

    Թեկուզ մարդիկ, որովհետև ինձ թվումա ոչ մեկը արժանի չի որ քո տրամադության վրա ազդի:

    • Էտ ժամանակ էլ արժանիությանը չեն նայում: Որ ընկնում ա, ընկնում ա: Արժանիներն էլ կան, բայց իրանք չեն քցում 😦

    • Ann
    • Փետրվարի 19th, 2011

    Իսկ, ինչ ես մտածում??? քո կարծիքով ելքը որն է??

    • Ելքը ոնց որ գտել եմ ու էս քանի օրը պիտի անեմ: Բայց, Sorry, չեմ կարա ասեմ, թե ոնց եմ անելու 🙂

    • Ann
    • Փետրվարի 19th, 2011

    Դա քո խնդիրնա, ես գործ չունեմ որ հարցնեմ, կարևորն այն է որ ելքը գտնես:Ճ

    • Անելուց հետո կասեմ, գտել եմ, թե չէ: Բայց հուսով եմ` կօգնի 🙂

    • Ann
    • Փետրվարի 19th, 2011

    դե հայողություն :):):):):):)

    • China
    • Փետրվարի 19th, 2011

    ՆեՌվային… թեթև տար…

    • Գիտես չէ, որ պոստը գրելուց մտածում էի, որ դու կկոմենտես ու ես էլի կգրեմ կոմենտդ խերով ըլնի 😀 Կոմենտիդ մասին: Աշխատում եմ թեթեւ տանեմ, ուղղակի մեկ-մեկ չի ստացվում 😦

    • anulikk
    • Փետրվարի 19th, 2011

    Վահագ, եթե մեթոդդ աշխատեց, դիմելու եմ քո օգնությանը :Դ
    ինձ թվումա էտ անխուսափելի բանա, ու պարբերաբար դրա միջով անցնում ենք, ես էլ էի մեթոդ մշակել` բոքսի տանձիկ էի կպած ուզում… էն էլ մերոնք դաբրոն չտվին, չնայած իմ բոլոր չամուռ ջանքերին 😦 ու տենց մի հատ անկապ անեկդոտ կա, միշտ էտ եմ հիշում, ու փորձում արհամարհել, բայց դե … ուֆ, էլի բոքսի տանձիկ եմ ուզում

    • Ես ունեմ տանձիկ: Կառատեի պարագաներ էլ ունեմ, բայց հաստատ չի օգնում: Մեթոդի մասին կասեմ, բայց արդեն օգտագործել եմ իրան շուտ ու օգնել ա 🙂

        • anulikk
        • Փետրվարի 19th, 2011

        և որնա ??

      • Երկար ա: Հաջորդ հանդիպմանը կասեմ:

  1. No trackbacks yet.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: